Հին խաղալիքը (ռուս.՝ Старая игрушка), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է Սոյուզմուլտֆիլմ ստուդիայում, 1971 թվականին։

Հին խաղալիքը
ռուս.՝ Старая игрушка
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Սամսոնով
ՍցենարիստՎասիլի Լիվանով
Բեմադրող նկարիչՌոզալիա Զելմա
ԵրաժշտությունՎլադիմիր Կրիվցով
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1971

Սյուժե խմբագրել

Աղջկան ծննդյան օրը պայծառ և գեղեցիկ արլեկին–ծաղրածու են նվիրում։ Աղջիկը խաղում է ծաղրածուի հետ և բոլորովին մոռանում իր հին խաղալիքները, այդ թվում և` իր նախկինում ամենասիրելի մաշված և կարկատած արջուկին։ Նեղացած արջուկը գնում է քաղաքային այգի, որտեղ վերջերս անց է կացվել դիմակահանդես։ Հավաքելով կեղծ ոսկեթելը` արջուկը ծաղրածուի տեսքով վերադառնում է տուն, բայց կորստով տարված աղջիկը նույնիսկ չի էլ նկատում, որ դա իր սիրելի խաղալիքն է, և թողնում է նրան թրջվել անձրևի տակ։ Եվ միայն այն ժամանակ, երբ փափկած թուղթը ընկնում է, երջանիկ տիրուհին արջուկին տուն է տանում։

Հեղինակներ խմբագրել

  • Սցենարի հեցինակ՝ Վասիլի Լիվանով
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Սամսոնով
  • Բեմադրող նկարիչ՝ Ռոզալիա Զելմա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Վլադիմիր Արբեկով, Գալինա Բարինովա, Ելենա Վերշինինա, Ելենա Մալաշենկովա, Էլվիրա Մասլովա, Տատյանա Պոմերանցևա, Գենադի Սոկոլսկի
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Կրիվցով
  • Օպերատոր՝ Ելենա Պետրովա
  • Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով

Վերաթողարկում DVD ձևաչափով խմբագրել

Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս վերաթողարկվել է «Հեքիաթներ երեխաների համար 2» մուլտֆիլմերի հավաքածուում (Սոյուզմուլտֆիլմ)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել