Հին Հերցեգովինայի թանգարան
Հին Հերցեգովինայի թանգարան (սերբ.՝ Музеј Старе Херцеговине), տեղակայված է Սերբիայի Հանրապետության Ֆոչա քաղաքում՝ Պյոտր արքայի անվան հրապարակի վրա գտնվող «Գերստլ» հյուրանոցի շենքում։ Հիմնադրվել է 1956 թվականին, ունի ցուցադրությունների հինգ բաժիններ։
Հին Հերցեգովինայի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Տեղագրություն | Ֆոչա |
Հասցե | Трг Краља Петра I73 300 |
Հիմնադրվել է | 1956 |
Տնօրեն | Սնեժանա Կունարաց |
Կայք | muzejfoca.com(սերբ.) |
Պատմություն
խմբագրել«Գերստլ» հյուրանոցը կառուցվել է 1906 թվականին և ավերվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Վերջին տարիներին այն վերանորոգվեց և նորից շահագործվեց՝ դարձյալ որպես հյուրանոց, «Վուչևո» անվանումով։ 2014 թվականին թանգարանի շենքում ակտիվ գործունեություն է ծավալում Ֆոչայի ժողովրդական թատրոնը։
Ցուցադրություններ
խմբագրելԲժիշկ Ռիստո Երեմիչ
խմբագրելԱյս բաժինը նվիրված է Ֆոչիի առաջին բարձրագույն կրթությունն ստացած բժիշկ Ռիստո Երեմիչին, որն ավարտել էր Գրացի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Նա Բոսնիայի և Հերցեգովինայի առաջին վիրաբույժն էր, որը հեղինակ էր նաև 15 գրքերի և 70-ից ավելի գիտահետազոտական աշխատությունների։ Երեմիչը հետագայում դարձավ Սարաևոյի Պետական հիվանդանոցի գլխավոր բժիշկը, Բելգրադի համալսարանի պատվավոր դոկտոր, ակադեմիկոս։
Ֆոչան անցյալում
խմբագրել«Ֆոչան անցյալում» ցուցադրությունը (սերբ.՝ Фоча у прошлости) հնարավորություն է տալիս այցելուին՝ ծանոթանալու Ֆոչայի պատմությանն ու մշակույթին՝ հին ժամանակներից մինչև 20-րդ դարի առաջին կեսը։ Թանգարանում ցուցադրված են լուսանկարներ, հայտնի մարդկանց պատկանող իրեր, նրանց մասին պատմող նյութեր, աշխատանքային գործիքներ, զենք և զինամթերք։ Ցուցանմուշների թվում կան նաև տարբեր անվանումներով հին մետաղադրամներ, որոնք տարբեր ժամանակներում շրջանառվել են Ֆոչայում[2]։
Հարավսլավիայի ազգային ազատագրական պատերազմի ֆոչանյան շրջան
խմբագրելԱյս ցուցադրությունը ներկայացնում է 1942 թվականի հունվարի 20-ից մինչև մայիսի 10-ի իրադարձությունները, երբ Ֆոչան փաստացի վերահսկվում էր Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության կողմից, իսկ նրա իշխանությունը ղեկավարում էր Հարավսլավիայի Կենտկոմը։ Ցուցահանդեսն ընդգրկում է այդ դարաշրջանի լուսանկարները, որոնք կապված են Հարավսլավական պարտիզանական բանակի հետ, այդ թվում` Իգմանի գլխավորած հերոսական ջոկատը, որի անդամները ենթարկվեցին ցրտահարության։
Էթնոգրաֆիկական ցուցադրություն
խմբագրելԱյստեղ ներկայացված են անցած դարերի կահույքներ, կենցաղային պարագաներ, այն ժողովուրդների հագուստները, որոնք բնակվել են Ֆոչայում։ Այցելուն պարզ պատկերացում կկազմի Ֆոչայի՝ XX դարասկզբի կյանքի, կենցաղի և առօրյայի մասին, կծանոթանա այդ ժամանակաշրջանի տարբեր բնագավառների աշխատանքային գործիքների հետ։
Ցուցահանդես-Հուշամատյան
խմբագրելՍա Բոսնիական պատերազմի ժամանակ զոհված զինվորականների և քաղաքացիական անձանց հուշարձան է (Բոսնիայի ազատագրական պայքարի պատմությունից)։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հին Հերցեգովինայի թանգարան կատեգորիայում։ |