Հին Թաղասեռի կամուրջ[1], գտնվում է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից մոտ 2-ից 2,5 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք, Հին շեն գյուղատեղիում, Պարզագետի վրա։

Հին Թաղասեռի կամուրջ
Երկիր Ադրբեջան
ՏեղանքԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն Հադրութի շրջան, Թաղասեռ
Տեսակկամուրջ և մշակութային արժեք
Նյութքար
Թռիչքների քանակ1
Երկարություն7,6 մետր
Լայնություն3 մետր
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Կամուրջ Պարզագետի աջ ու ձախ կողմերի վրա է կառուցված, որը կապում էր գյուղի երկու հատվածները իրար, այստեղով էր նաև անցել Դիզակի մելիքանիստ Տողի և Արաքսի շրջակա գյուղերի ճանապարհներից մեկը։ Ըստ շինարարական արձանագրությունների փաստվում է որ, այս կամուրջը առնչություն է ունեցել դիզակյան հռչակավոր մելիքական տոհմի հետ։

Ճառտարապետություն խմբագրել

Կամուրջը միաթռիչք թաղակապ է, որը կառուցված է կոպտատաշ քարից, իսկ կամարները սրբատաշ քարերով։ Կամուրջի երկարությունն է 7,6 մետր, լայնությունը՝ 3 մետր, բարձրությունը՝ 3 մետր, իսկ թռիչքի երկարությունն՝ 3,68 մետր։

Կամուրջի ձախակողմյան ճակատին ագուցված են երկու քարեր, որոնք սրբատաշ են, քարերի վրա կա շինարարական արձանագրություն․

  Յիշատակ է գա/մու[ր]ճ[ս] այս պ[ար]ոն Եկանի որդի/ Պաղտ[աս]արի կողագից Փեր[ու]ն/: [Թ]վին :ՌՄԺԲ: (1763 թ.) ու(՞)ն /: Մի բերան/ Ա[ստուա]ծ ողորմի [ասեք]  

2020 թվականին ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից առաջ կամուրջը գտնվում էր բավարար վիճակում և օգտագործվում էր, իսկ պատերազմից հետո կամուրջի մասին չկա ոչ մի տեղեկություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հին Թաղասեռի կամուրջ».