Հիմար աղջիկը (ռուս.՝ Девочка-дура), ռեժիսոր Զոյա Կիրեևայի մուլտիպլիկացիոն ֆիլմը, ստեղծվել է Սվերդլովսկի «Ա-ֆիլմ» ստուդիայում 2006 թվականին։ «Երեք երազանք» մուլտֆիլմերի շարքից է։ Գեղարվեստական ղեկավարը Վալենտին Օլշվանգն է։

Հիմար աղջիկը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ
ՌեժիսորԶոյա Կիրեևա
ՕպերատորQ107486387?
Երկիր Ռուսաստան
Տևողություն411 s
Թվական2006[1]

Սյուժե

խմբագրել

Հեղինակային աշխատանք է։ Մուլտֆիլմում ներկայացված է խորհրդային ժամանակների երեխայի յուրահատուկ աշխարհայացը։ Այստեղ կան և՛ աշխարհի ճանաչողություն, և՛ առաջին հիասթափություններ, և՛ մեծահասակների աշխարհի անտարբեր հիմարություն։ Անկեղծ և խորը մուլտֆիլմը ցույց է տալիս խորհրդային շրջանի մանկապարտեզների կենցաղը։

Երաժշտություն

խմբագրել

Մուլտֆիլմում օգտագործվել է Իգոր Նիկոլաևի երգը` գրված Լիդիա Կոզլովայի «Այսբերգ» (1983) բանաստեղծության բառերով, կատարում է Ալլա Պուգաչովան։

Մրցանակներ

խմբագրել

«Հիմար աղջիկը» մուլտֆիլմի ստացած մրցանակները.

  • 2016
    • Կինոդպրոցների «Կինոփորձ» երրորդ միջազգային կինոփառատոն-պրակտիկում, փառատոն գրան-պրի, «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ[2]։
  • 2007
    • Անիմացիոն կինոյի 12-րդ ռուսական բաց փառատոն (Սուզդալ-2007)[3]
    • «Կինոտավր» ռուսական 18-րդ կինոփառատոն (Սոչի)
    • Միջազգային անիմացիոն կինոփառատոն (Անսի, Ֆրանսիա), լավագույն դեբյուտ մրցանակ[4]
    • «Ուղերձ մարդուն» ՄԿՓ (Սանկտ-Պետերբուրգ)
    • Հայրենական կինոյի 5-րդ մոսկովյան «Մոսկովյան պրեմիերա» փառատոն
    • Ռուսական ֆիլմի «Պատուհան դեպի Եվրոպա» 15-րդ փառատոնը, (Վիբորգ), «Արծաթե մակույկ» մրցանակ` «Մեծ փոքր ֆիլմ» անվանակարգում[5]
    • «Ոսկե ձկնիկ» մանկական անիմացիայով ֆիլմերի միջազգային փառատոն, մրցանակ լավագույն դեբյուտ անվանակարգում[6]
    • Սանկտ-Պետերբուրգի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային «Open Cinema» կինոփառատոն։ Մրցանակ «Դեպի մեծ կինեմատոգրաֆ կատարած վառ ու ինքնաբավ մուտքի համար» անվանակարգում
    • Էդինբուրգի կինոփառատոն
    • Միջազգային անիմացիոն «Fantoche»(«Ֆանտոշ») փառատոն Բադենում (Շվեյցարիա)[7], փառատոնի գլխավոր մրցանակ
    • Անիմացիոն կինոյի միջազգային «Cinanima» փառատոնի Էշպինյոյում (Պորտուգալիա). փառատոնի մրցանակ[8]
    • Անիմացիոն արվեստի V միջազգային «Մուլտիվիդենիե» փառատոն. Գրան պրի[9]
  • 2008
    • Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների գիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակ, լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում[10]
    • «ԿՐՈԿ» միջազգային կինոձառատոն. 3-րդ կատեգորիայի մրցանակ (դեբյուտներ)[11][12]
    • «ԿՐՈԿ» միջազգային կինոփառատոն. մրցանակ Իվան Մաքսիմովի կողմից` կանացի լավագույն դերի համար[12]

2007 թվականին մուլտֆիլմ արժանացել է Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնի մրցանակին` լավագույն դեբյուտ անվանակարգում[13]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Internet Movie Database — 1990.
  2. Итоги — Кинопроба 5.12.2006
  3. Лучшие фильмы фестиваля в Суздале. 6.03.2007
  4. Приз за дебют в Аннеси. 16.06.2007
  5. Итоги — «Окно в Европу» 21.08.2007
  6. «Золотая рыбка» раздала призы 6.09.2007
  7. «Фантош» 19.09.2007
  8. Призы на фестивале в Эшпиньо 12.11.2007
  9. «Мультивидение» раздало призы: Гран-при «Девочке-дуре».11.12.2007
  10. «Девочка-дура» Зои Киреевой получила «Белого слона».23.01.2008
  11. XV «КРОК» вручил призы.30.09.2008
  12. 12,0 12,1 Итоги Крок-2008
  13. «Palmarès 2007» (ֆրանսերեն). Վերցված է 6 марта 2014-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել