Հիմարների նավը (նկար, Բոսխ)
Հիմարների նավը (ֆր.՝ La Nef des fous), հոլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի առավել հայտնի կտավներից։ Նկարը եղել է չպահպանված եռապատկերի փեղկի վերին հատվածը, որի ստորին հատվածը ներկայումս համարվում է «Որկրամոլության և ցանկասիրության փոխաբերություն» կտավը։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Հիերոնիմոս Բոսխ[1] |
տարի | 1500 |
բարձրություն | 58 ± 1 սանտիմետր[2] |
լայնություն | 32,5 ± 0,1 սանտիմետր[2] |
ուղղություն | վաղ հոլանդական գեղանկարչության[3] |
ժանր | այլաբանություն[1] |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ[1] |
գտնվում է | հյուսիսային դպրոցի գեղանկարչության համար 8 սենյակ |
հավաքածու | Լուվրի գեղանկարի բաժին[3] |
սեփականատեր | Ֆրանսիական պետություն |
մասն է | The Pilgrimage of Life Triptych? |
պատկերված են
| |
http://www.louvre.fr/en/oeuvre-notices/ship-fools-or-satire-debauched-revelers, http://www.louvre.fr/jp/oeuvre-notices/%E3%80%8A%E9%98%BF%E5%91%86%E8%88%B9%E3%80%8B, https://www.wga.hu/html/b/bosch/5panels/11shipfo.html կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Նավն ավանդաբար խորհրդանշում է Եկեղեցին, որ հավատացյալներին առաջնորդում է երկնային արքայություն։ Բոսխի կտավում նավում գյուղացիների հետ շվայտությամբ են տարված վանականն ու եկեղեցական երկու կանայք, ինչն ակնարկում է ինչպես Եկեղեցու, այնպես էլ աշխարհիկ կյանքով ապրողների բարքերի անկումը, իսկ թփուտներից նրանց հետևում է բուն։ Միաբան կանանցից մեկը լյուտնյա է նվագում, և երկուսն էլ երգում են, հնարավոր է նաև փորձում են բերանով պատառ պոկել հացից, որ կախված է պարանից։ Ընդ որում, պարանը շարժման մեջ է դնում ձեռքը բարձրացրած մարդը։ Կտավում պատկերված սպիտակ լյուտնյան` մեջտեղում կլորավուն անցքով, հեշտոց է խորհրդանշում, իսկ այն նվագելը` այլասերություն (խորհրդանիշների լեզվում լյուտնյայի` տղամարդուն հատուկ համարժեքը պարկապզուկն է)։ Ցանկասիրության մեղքն են խորհրդանշում նաև ավանդական պարագաները` բալով ափսեն և նավի եզրից կախված գինու մետաղական գավը։ Որկրամոլության մեղքն ուղղակի իմաստով ներկայացված է ուրախ կերուխումի մասնակիցների միջոցով, որոնցից մեկը դանակով ձգված է տապակած խոզի ուղղությամբ, իսկ երրորդը թիավարում է` հսկա շերեփն օգտագործելով թիի տեղ։ Վանականն ու միաբան կինը հափշտակությամբ երգ են երգում` չնկատելով, որ Եկեղեցու նավը վերածվել է հակակետի` Չարի նավի, որը չունի ղեկ և նավում է Դժոխքի ուղղությամբ։ Նավն իր հերթին խիստ արտասովոր հարմարանք է, որի կայմը սաղարթով պատված կենդանի ծառ է, իսկ կոտրած ճյուղը` ղեկ։ Արտահայտվել են կարծիքներ, որ կայմի տեղ ծառայող ծառն առնչվում է այսպես կոչված «մայիսյան ծառի» հետ, որի շուրջ տեղի են ունենում ժողովրդական տոնակատարություններ գարնան գալստյան առթիվ, իսկ գարնանը ինչպես աշխարհիկ մարդիկ, այնպես էլ հոգևորականությունը հակված են բարոյական արգելքներ դնելու։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/03/TheShipOfFools%28BoschDrawingStudy%29.jpg/250px-TheShipOfFools%28BoschDrawingStudy%29.jpg)
Այստեղ ամեն ինչ ղեկավարում է խեղկատակը։ Նրա դերը ժամանակի սովորույթների ու բարքերի սատիրական կերպավորումն է։ Բոսխի ժամանակներում իմաստությունն ընկալվում էր որպես բարեգործություն, բարեպաշտություն և աստվածավախություն, իսկ հիմարությունը հոմանիշ էր մեղքի, անաստվածության ու արատավորության։ Հատկանշական է նկարում հիմարի կերպարը` զանգուլիկներով հագուստով ու դիմակով գավազանով։ Նկարը, որ ներկայացնում էր հոգևորականության ու աշխարհիկ մարդկանց բարոյական ամենաթողությունը, համարել են գաղտնագրված ալքիմիական նշաններ և նմանեցրել Մասլենիցային հատուկ «հարբեցողների դրախտին»` «սուրբ Ռյոյներտի նավին», ինչն ակնարկում են գինու գավն ու շրջված սափորը։ Նկարը մեկնաբանել են նաև կյանքի աբսուրդի հոռետեսական տեսանկյունից, ինչպես նաև որպես մարդկության աստղագիտական կերպար, որ ղեկավարվում է Լուսնի կողմից. այն խորհրդանշում է անբանականությունն ու ամենաթողությունը։
Խեղկատակի կերպարը ստիպել է արվեստի պատմաբաններին կապեր գտնել Բոսխի` Լուվրում պահվող այս նկարի և Սեբաստիան Բրանտի «Հիմարների նավը» գրքի միջև, որը դեռևս հեղինակի կենդանության օրոք վեց անգամ հրատարակվել ու թարգմանվել էր այլ լեզուներով։ Հավանական է, որ Բոսխը ծանոթ է եղել սատիրական այդ գործին, սակայն դժվար թե այն ստեղծագործական ներշնչանք հանդիսացած լիներ նկարչի համար. միջնադարում նավն ամենից տարածված փոխաբերություններից էր։ Նշանավոր գիրքը հոլանդերեն թարգմանությամբ լույս է տեսել 1486 թվականին Հաառլեմում, այդ իսկ պատճառով շատերը ենթարկվում են Բոսխի նկարը որպես գիրքը կարդացած նկարչի ծաղրանմանություն ներկայացնելու գայթակղությանը։
Լուվրում պահպանվում է նույն անվանումով ու կոմպոզիցիայով նկար։ Այն դժվար է համարել էսքիզ կամ ուրվանկար, քանի որ գրեթե ավարտուն տեսք ունի։ Հնարավոր է, այն ստեղծված է եղել փայտագրության վերածելու նպատակով` օրինակ «Ծույլերի նավը» (Schlaraffenschiff) անունով։
Նկարը Լուվրին է նվիրել Քամիլ Բենուան 1818 թվականին։ Ներկայումս կտավը գտնվում է Լուվրի Ռիշելյեի պատկերասրահի երկրորդ հարկում` 10-րդ սրահում։ Նկարի կոդն է` R.F. 2218:
Գրականություն
խմբագրել- Տրեվին Կոպլսթոուն, Հիերոնիմոս Բոսխ. Կյանքը և ստեղծագործությունը — М: «Լաբիրինթ - Կ», 1998.
- Ա. Դևիտինի, Բոսխ — М: ООО «АСТ հրատարակչություն»։ ООО «Աստրել հրատարակչություն», 2002.
- Դ. Բատիլոտի, Բոսխ — М: «Սպիտակ քաղաք», 2000.
- Վալտեր Բոզինգ Բոսխ — М: Арт-Родник, 2001.
- Արտասահմանյան երկրների արվեստի պարտություն, Միջնադար. Վերածնունդ / Под ред. Ц. Г. Нессельштраус. М., 1982
- Գ. Ի. Ֆոմին, Հիերոնիմոս Բոսխ М., 1974
- Շ. դե Տոլնայ, Բոսխ М., 1992
- Գ. Մարտին, Բոսխ М., 1992
- Կ. Ս. Եգորովա Բոսխի երեք նկար` «Մտածողն ու բնությունը» թեմայով, Խորհրդային արվեստագիտություն, вып. 19. М., 1985
- Ռ. Խ. Մարեյնիսեն, Պ. Ռայֆելարե, Հիերոնիմոս Բոսխ, գեղարվեստական ժառանգություն М., 1998
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/images/60886
- ↑ 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
- ↑ 3,0 3,1 https://balat.kikirpa.be/object/40002092
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիմարների նավը (նկար, Բոսխ)» հոդվածին։ |