«Հիմարները մեռնում են» կամ «Թեկուզ հիմարները մեռնեն» (անգլ.՝ Fools Die), ամերիկացի գրող Մարիո Պյուզոյի վեպը, հրատարակվել է 1978 թվականի հոկտեմբերի 9-ին։ Վեպում պատմվում է ազարտային խաղերի, ԶԼՄ-ի և կինոարտադրության աշխարհի մասին։ Գլխավոր հերոսը` Ջոն Մերլինը, ենթարկվում է իր սեփական բարոյականության կանոններին, որտեղ օրենքը և կազմակերպված հանցագործությունը հոմանիշներ են[1]։ Իրադարձությունները կատարվում են Նյու Յորքում, Հոլիվուդում և Լաս Վեգասում։ Մարիո Պյուզոն «Հիմարները մեռնում են»-ը անվանել է իր սիրելի վեպը[2]։

Հիմարները մեռնում են
անգլ.՝ Fools Die
«Հիմարները մեռնում են» գրքի շապիկ
ՀեղինակՄարիո Պյուզո
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրքրեական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱՄՆ
ՆախորդԿնքահայրը
ՀաջորդThe Sicilian?
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրԱՄՆ
ՀրատարակիչG. P. Putnam's Sons
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 9, 1978
OCLC3912796

Սյուժե խմբագրել

Վեպն սկսվում է Լաս Վեգասում, որտեղ ընկերները` Ջոն Մերլինը, Քալի Քրոսը և Ջորդան Համլին, Քսենեդյու հյուրանոցում ազարտային խաղեր խաղալով ժամանակ են անցկացնում։ Այդպիսի ազարտով էլ նրանք վերաբերում են կյանքին, որը նրանց համար նույն խաղն է։ Մի անգամ, մեծ շահումից հետո, Ջորդան Համլին ինքնասպան է լինում իր համարում։ Ջոն Մերլին վերադառնում է Նյու Յորք, իսկ Քալի Քրոսը դառնում է Քսենեդյու հյուրանոցի փոխտնօրենը։

Ջոն Մերլին, որը որբ էր հրապարակել է մեկ գիրք, պետք է աշխատի, որպեսզի ապրի։ Նա մասնակցում է ԱՄՆՆյու Յորքի զինվորագրության Պահեստային կենտրոնի կասկածելի նենգություններին, որի համար հետաքննություն է սկսվում, որը նրան անմեղ է ճանաչում։ Հետո նա աշխատում է թերթում, ծանոթանում է հայտնի գրող Օսանոյի հետ։ Սկսում է համագործակցել հոլիվուդյան ստուդիայի հետ, որը հետաքրքրված էր իր գրքի էկրանավորմամբ։ Կալիֆոռնիայում Ջոն Մերլինը սիրահարվում է Ջանելիին` սկսնակ դերասանուհուն։ Միաժամանակ հիասթափվում է կինոարտադրությունից, երբ ծանոթանում է Հոլիվուդի ներքին կյանքի հետ։

Նրա մոտիկ մարդիկ մեկը մյուսի ետևից մահանում են։ Քարլի Քրոսը սպանվել է Ճապոնիայում Գրոսվելտի` Քսենեդյու հյուրանոցի տնօրենի պատվերով։ Գլխավոր հերոսի եղբայրը` Արտի Մերլինը, մահանում է հանկարծակի սրտի կաթվածից։ Օսանոն, պարզվում է տառապում է անբուժելի հիվանդությամբ և որոշում է ինքնասպանություն գործել։ Ջոն Մերլին զարմանքով իմանում է, որ ձեռագիրը, որի վրա գրողը աշխատել էր տաս տարուց ավելի, փաստացի բաղկացած էր վեց էջից և դա ստեղծագործության ներածությունն է։ Վերջում Ջանելը մահանում է գլխուղեղի ուռուցքից, և Ջոն Մերլինը միայնակ է մնում։ Խաղալով կյանքի հետ` նա կորցնում է և՛ ընկերությունը, և՛ սերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. D.L. Kirkpatrick & J. Vinson. Contemporary Novelists. St. James Press, 1986. P.695 ISBN 978-0-912289-58-8
  2. Fools Die. The Official Mario Puzo Library.

Աղբյուրներ խմբագրել