Բացել գլխավոր ցանկը

Հիլմենդ[1] (դարի՝ هلمند, փուշթու՝ هلمند — Хильменд[2]; պարս․՝ هيرمند — Хирменд[3], գետ Աֆղանստանում (ստորին հոսանքը՝ Իրանում)։ Սկիզբ է առնում Հինդուկուշ լեռներում, վերջանում Սիստան անհոսք իջվածքում՝ սնելով Համուն լիճը։ Երկարությունը 1150 կմ է։

Հիլմենդ
Բնութագիր
Երկարություն1150 կիլոմետր
Ավազանի մակերես500 000 կմ²
Ջրի ծախս78 մ³/վ
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՀինդուկուշ
 · Գետաբերանի տեղակայումHamun-e Helmand?
 · Կոորդինատներ
Հոսող հոսքերԱրգանդաբ և Musa Qala River?
Overview of Helmand River.jpg

Բովանդակություն

ՍտուգաբանությունԽմբագրել

Մ. թ. ա. 4-րդ դարում հիշատակվում է Haetumat անունով, ինչը ենթադրաբար, նշանակել է «կամուրջներ ունեցող»։ Ավելի ուշ շրջանում հունական աղբյուրներում հանդիպող Հերիմանթոս, ինչպես նաև այժմյան Հիլմենդ անվանումները, գտնում են, որ սկզբնական անվանման ձևափոխություններն են[4]։

ՋրագրությունԽմբագրել

Հիլմենդ գետը սկիզբ է առնում Բաբա լեռնաշղթայից, Իրանի տարածքում թափվում է Հանում գետը՝ ձևավորելով ճահճացած դելտա, որի վտակները հաճախակի ենթարկվում են փոփոխության։ Գլխավոր վտակը Առգանդաբն է։ Գետը հիմնականում սնվում է ձյան և սառույցի ջրերով։ Նկատելի է գարնանային-ամառային վարարում և ջրի մակարդակի նվազում աշնանային-ձմեռային ժամանակաշրջանում (երբեմն ջրի մակարդակը բարձրանում է ձնհալի արդյունքում)։ Տարեկան ջրի միջին հոսքը 200 մ³/վրկ է, ջրառատության դեպքում՝ 500-700 մ³, առավելագույնը 15000 մ³ վրկ, իսկ ձմռանը՝ 100-120 մ³ վրկ։ Ամենափոքր հոսքը եղել է նոյեմբերին՝ 97․4 մ³/վրկ, սեպտեմբերին լեռներից դուրս գալու դեպքում՝ 62․9 մ³/վրկ։ Միջին և ստորին հոսանքներում գետը ոռոգում է Ռեգիստան և Դաշտի-Մարգո անապատների միջև ընկած նեղ շերտը, ինչպես նաև՝ Գիրկուկի օազիսը: Խիստ բնակեցված է Հելմանդ Դելտայի տարածքը, գետի ջրերը լայնորեն օգտագործվում են ոռոգման համար: Հելմենդի վտակների վրա կառուցվել են մի քանի ջրամբարներ, որոնցից ամենակարևորը Սիստանական է։ Գետն անցնում է Սիստան և Գիռիշկ քաղաքներով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 90.
  2. Инструкция по русской передаче географических названий Афганистана. — М., 1984. — С. 47.
  3. Инструкция по русской передаче географических названий Ирана. — М.: Наука, 1979. — С. 46.
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989)։ Աշխարհագրական անունների բառարան, Հ-Ֆ։ Երևան: «Լույս»։ էջ էջ 23 

Արտաքին հղումներԽմբագրել