Հիլանա Սեդարուս (1904, Տանտա, Եգիպտոս - 1998), Եգիպտոսի առաջին բժշկուհին, եղել է ղպտի[1]։

Հիլանա Սեդարուս
Դիմանկար
Ծնվել է1904
ԾննդավայրՏանտա, Եգիպտոս
Մահացել է1998
Քաղաքացիություն Եգիպտոս
Մայրենի լեզուարաբերեն
Մասնագիտությունվիրաբույժ և բժիշկ

Կենսագրություն

խմբագրել

Հիլանա Սեդարուսը ծնվել է 1904 թվականին, նախնական կրթություն ստանալուց հետո ընդունվել է Կահիրեում գտնվող աղջիկների գիշերօթիկ դպրոց[2]։ Հետագայում նա վերապատրաստվել է մանկավարժական համալսարանում, որտեղ 2 տարի անց՝ 1922 թվականին ստացել է կրթաթոշակ և 5 այլ եգիպտացի 5 այլ եգիպտացի ուսանողի հետ ուղարկվել է Լոնդոն ՝ մաթեմատիկա սովորելու։

Հիլանա Սեդարուսն ու Զայնաբ Քամելը համարվում են սովորելու նպատակով Անգլիա ուղարկված առաջին ուսանողուհիները։ Հիլանա Սեդարուսն ընդունվել է Լոնդոնի բժշկական դպրոց, որտեղ վերապատրաստվել է և 1930 թվականին պաշտպանել իր դոկտորական թեզը։

Հիլանա Սեդարուսն Եգիպտոս վերադառնալուց հետո աշխատանքի է անցել որպես բժշկուհի և համարվել Եգիպտոսի առաջին կին բժշկուհին։ Նա աշխատել է Կահիրեի «Քիչեներ» հիվանդանոցում (Շուբրա գլխավոր հիվանդանոց)՝ իր վիրահատությունները կատարելով ղպտի հիվանդանոցում։ Նա նաև մասնավոր կլինիկա է բացել և մասնագիտացել մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում[3]։

Բժշկուհին թոշակի է անցել յոթանասուն տարեկանում։ Թոշակի անցնելուց հետո նա զբաղվել է մանկական գրքերի և պատմվածքների թարգմանությամբ։ Նա իր ունեցվածքի մի մասն օգտագործել է բարեգործական նպատակներով։

Հիլանա Սեդարուսը մահացել է 1998 թվականին, բնական մահով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «About: Hilana Sedarous». dbpedia.org. Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.
  2. https://www.madamasr.com/en/2016/03/08/feature/society/firsts-for-egyptian-women/, Firsts for Egyptian women. {{cite web}}: External link in |last= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Mostafa, Marwa (2023 թ․ հուլիսի 2). «10 Egyptian Women Who Changed History». Top 50 Women Forum (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել