Հզոր ռենջերներ (ֆիլմ)

ֆիլմ

Հզոր ռենջերներ (անգլ.՝ Power Rangers), ռեժիսոր Դին Իզարայելայթի ֆիլմ սուպերհերոսների մասին, հիմնված է համանուն հեռուստասերիալի վրա, բայց ի տարբերություն հեռուստասերիալի ֆիլմը լիովին յուրօրինակ է և ոչնչով նման չէ ճապոնական «Zyuranger» օրիգինալին։

Հզոր ռենջերներ
անգլ.՝ Power Rangers
Երկիր ԱՄՆ
Ժանրգիտաֆանտաստիկ էքշն, ֆիլմ սուպերհերոսների մասին, ֆենթեզի ֆիլմ և մարտաֆիլմ
ՀիմքՀզոր ռենջերներ և Սուպեր Սենթայ
Թվականմարտի 23, 2017[1] և ապրիլի 6, 2017[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴին Իզրայելայթ[3][4][5]
ՊրոդյուսերՀայիմ Սաբան, Ուիք Գոդֆրի, Բրայան Կազենտինի և Մարթի Բոուեն
Սցենարի հեղինակԷշլի Միլլեր, Մաքս Լանդիս, Ջոն Գեյթինս, Զաք Սթենց, Քիրան Մալրունի, Մեթ Սազամա և Բերք Շարփլես
ԴերակատարներՆոամի Սքոթ[6][4][5], Անուել ԱԱ[6][4][5], Բեքի Ջի[4], Շոլո Մարիդուենյա[6][5], Ռոնալդ Սայլեր II[6][4][5], Էլիզաբեթ Բենքս[6][5], Բրայան Քրենսթոն[6][5], Բիլ Հեյդեր[7], Մեթ Շիվլի[8], Դևիդ Դենման[8], Անջալի Ջայ[8], Սարա Գրեյ[8], Քերոլայն Քեյվ[8], Ռոբերտ Մոլոնի[8], Գարի Չոք[8], Էրիկա Սերա[8], Էմի Ջո Ջոնսոն[8], Ջեյսոն Դևիդ Ֆրենկ[8] և Ֆրեդ Թաթասքիոր[8]
ՕպերատորՄեթյու Ջեյ Լլոյդ
ԵրաժշտությունԲրայան Թայլեր
ՄոնտաժԴոդի Դորն և Մարտին Բերնֆելդ
Պատմվածքի վայրԷնջել Գրոուվ
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունLions Gate Entertainment և Temple Hill Entertainment
Տևողություն124 րոպե
Բյուջե100 000 000 ± 1 $[9]
Պաշտոնական կայքէջ
 Power Rangers (2017 film) Վիքիպահեստում

ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտի 24-ին[10], իսկ ՌԴ-ում 2017 թվականի մարտի 23-ին[11]։

Սյուժե խմբագրել

Հինգ սովորական բարձր դասարանի աշակերտներ գտնում են տարբեր գույների հմայիլներ և նրանք հասկանում են, որ պետք է դառնան ինչ-որ արտասովոր մարդիկ։ Նրանց քաղաք Էնջել Գրոուն և ամբողջ աշխարհը գտնվում է ոչնչացման եզրին՝ այլմոլորակայինների կողմից։ Նրանք պետք է 11 օրում կերպարանափոխվեն, լուծեն իրենց անձնական կյանքի խնդիրները և միավորվելով դառնան Հզոր ռենջերներ, քանի որ միայն նրանք կարող են փրկել աշխարհը կոծանումից[12]։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր Ռենջերների ռեժիմ
Դակրե Մոնտգոմերի Ջեյսոն Լի Սքոթ կարմի ռենջեր
Արջեյ Սայլեր Բիլլի Կրենսթոն կապույտ ռենջեր
Նոամի Սքոթ Կիմբերլի Հարթ վարդագույն ռենջեր
Բեքի Ջի Թրինի Քվան դեղին ռենջեր
Լուդի Լին Զակ Թեյլոր սև ռենջեր
Էլիզաբեթ Բենքս Ռիտա Ռեպուլսա
Բրայան Քրենսթոն Զորդան նախկին կարմիր ռենջեր
Բիլլ Հեյդեր Ալֆա 5
Դեվիդ Դենման Սեմ Սքոթ

Ստեղծում խմբագրել

Մշակում խմբագրել

2014 թվականի մայիսի 7-ին Saban և Lionsgate ընկերությունները հայտնեցին, որ նրանք միասին աշխատելու են «Հզոր ռենջերներ» նոր լիամետրաժ ֆիլմի արտադրությունում[13]։ Ռոբերտո Օրսին աշխատելու էր որպես պրոդյուսեր, իսկ Էշլի Միլլերը և Զակ Ստենցը որպես սցենարի հեղինակ[14]։ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին հայտարարվեց, որ Օրսին այլևս ֆիլմի պրոդյուսերը չէ, քանի որ շատ զբաղված է «Սթարթրեկ։ Անվերջություն» ֆիլմով[15]։ 2014 թվականի սեպտեմբերի 24-ին Ջեյսոն Դեվիդ Ֆրենկը, որպես օրգինալ «Հզոր ռենջերներում» Թոմմի Օլիվերի դերակատար պատմեց Comicbook.com-ին, որ հավանաբար կմասնակցի ֆիլմում[16]։ Ավելի ուշ նա պատմեց, որ նկարահանումները կսկսվեն 2015 թվականին[17], սակայն դա տեղի չունեցավ։ 2015 թվականի ապրիլին TheWrap-ը տեղեկացրեց, որ Դին Իզարայելայթը բանակցություներ են տարվում ֆիլի բեմադրության շուրջ[18]։ Բրայան Քենսենթինին, Մարթի Բաուենը և Վիկ Գոդֆրին հանդիսանում են ֆիլմի պրոդյուսերները[19][20][21]։

Քասթինգ խմբագրել

 

2015 թվականի հոկտեմբերի 2-ին դերասանները դիտարկվում էին ֆիլմի 5 ռենջերների դերերի համար[22]։ 2015 թվականի հոկտեմբերի 7-ին Նոամի Սքոթը ստացավ վարդագույն ռենջեր Կիմբերլի Հարթի դերը[23]։

2015 թվականի հոկտեմբերի 20-23-ը Դակրե Մոնտգոմերին[24], Լուդի Լինը[25] և Արջեյ Սայլերը[26] համապատասխանաբար ստացան Ջեյսոնի, Զակի և Բիլլիի դերերը։ Ամսվա վերջում Բեքի Ջին ընտրվեց Թրինի դերի համար[27]։ 2015 թվականի հոկտեմբերի 31-ին Saban-ը հաստատեց, որ հինգ ռենջերները ունենալու են նույն անունները, ինչ որ օրգինալ սերիալում[28]։ 2016 թվականի փետրվարի 2-ին հայտարարվեց, որ Էլիզաբեթ Բենքս կխաղա Ռիտա Ռեպուլսայի դերը[29]։ 2016 թվականի մարտին մամուլը հայտնեց, որ Դևիդ Դենմանը ստացել է Ջեյսոնի հոր դերը[30]։ 2016 թվականի հունիսի 21-ին հայտարարվեց, որ Բրայան Քրենսթոնը կխաղա Զորդանի դերը[31]։

Նկարահանում խմբագրել

Ի սկզբանե ֆիլմի նկարահանումը պետք է տեղի ունենար 2016 թվականի հունվարի 18-ին[32], բայց տեղափոխվեց և սկսվեց 2016 թվականի փետրվարի 28-ին Վանկուվերում[33]։

Մարքեթինգ խմբագրել

2016 թվականի մարտի 3-ին Lionsgate-ը հրապարակեց հինգ ռենջերների առաջին պաշտոնական նկարը[34], նույն ամսում ընկերությունը հրապարակեց Էլիզաբեթ Բենքսի կատարմամբ Ռիտա Ռեպուլսայի առաջին պաշտոնական նկարը[35]։

Հնարավոր շարունակություն խմբագրել

Lionsgate-ը հայտարարեց, որ եթե ֆիլմը հաջողություն ունենա, ապա կարող են լինել նաև շարունակություններ (5-7 ֆիլմ «Հզոր ռենջերների մասին»)[36][37]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. http://www.imdb.com/title/tt3717490/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=228784.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.filmaffinity.com/en/film576386.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.imdb.com/title/tt3717490/fullcredits
  7. http://collider.com/power-rangers-bill-hader-alpha-5/
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. http://archive.is/2017.06.30-164320/http://www.boxofficemojo.com/movies/?id=powerrangers16.htm
  10. http://variety.com/2015/film/news/power-rangers-divergent-movie-shailene-woodley-1201664379/
  11. http://www.kinometro.ru/release/card/id/20899
  12. http://www.prnewswire.com/news-releases/sabans-power-rangers-to-begin-production-today-300227839.html
  13. http://www.newswire.ca/news-releases/lionsgate-and-saban-brands-partner-for-power-rangers-live-action-feature-film-514257961.html
  14. http://www.hollywoodreporter.com/heat-vision/power-rangers-movie-enlists-x-718684
  15. http://deadline.com/2014/09/power-rangers-roberto-orcis-star-trek-3-837131/
  16. http://comicbook.com/2014/09/24/jason-david-frank-talks-power-rangers-reboot-my-morphin-life-nas/
  17. http://comicbook.com/2015/01/18/jason-david-frank-on-my-morphing-life-the-power-rangers-movie-mo/
  18. http://www.thewrap.com/dean-israelite-in-negotiations-to-direct-power-rangers-movie-for-lionsgate-exclusive/
  19. http://www.businesswire.com/news/home/20150730005208/en/Saban-Brands-Expands-Development-Production-Team-Appoints#.Vbo75vlVhBe
  20. http://www.hollywoodreporter.com/news/paper-towns-producers-keeping-up-810010
  21. https://videohipe.ru//films/841627(չաշխատող հղում)
  22. http://variety.com/2015/film/news/power-rangers-lionsgate-reboot-actors-testing-1201608828/
  23. http://www.comingsoon.net/movies/news/620613-naomi-scott-is-the-pink-ranger-in-lionsgates-power-rangers-reboot
  24. http://www.comingsoon.net/movies/news/624323-dacre-montgomery-is-the-power-rangers-movies-red-ranger
  25. http://variety.com/2015/film/news/power-rangers-movie-black-ranger-1201624214/
  26. http://ew.com/article/2015/10/23/power-rangers-movie-rj-cyler/
  27. http://www.comingsoon.net/movies/news/627693-becky-g-joins-the-power-rangers-reboot
  28. http://www.comingsoon.net/movies/news/627953-power-rangers-movie-will-use-classic-character-names
  29. http://www.hollywoodreporter.com/heat-vision/elizabeth-banks-play-power-rangers-861189
  30. http://www.hollywoodreporter.com/heat-vision/david-denman-joins-lionsgates-power-879239
  31. http://comicbook.com/2016/06/21/power-rangers-bryan-cranston-cast-as-zordon/
  32. http://comicbook.com/2015/09/12/power-rangers-movie-to-begin-filming-in-january/
  33. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  34. http://ew.com/article/2016/03/03/power-rangers-cast-first-look/
  35. http://screenrant.com/power-rangers-2017-images-elizabeth-banks-rita-repulsa/
  36. http://variety.com/2016/film/news/power-rangers-sequels-lionsgate-1201783618/
  37. https://www.theverge.com/2016/5/26/11787228/power-rangers-movies-lionsgate-franchise
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հզոր ռենջերներ (ֆիլմ)» հոդվածին։