«Հզոր Ռենջերներ» (անգլ.՝ Power Rangers), ամերիկյան հեռուստասերիալ տոկուսացու ժանրում՝ ստեղծված «Saban» ընկերության կողմից, 1993 թվականին։ Հիմնված է «Սուպեր Սենտա» պատմվածքի վրա։ 2003 թվականից նկարահանվում էր «Դիսնեյ» ընկերության կողմից։ 2010 թվականին «Saban» ընկերությունը վերադարձրեց իրավունքները, 2019 թվականից նկարահանվում է Hasbro ընկերության կողմից։ Հիմա թողարկվում է Power Rangers Dino Fury 2։

Հզոր ռենջերներ
Power Rangers
Изображение логотипа
Ժանրէքշն սերիալ, տոկուսացու և superhero television program?
ՍտեղծողՀայիմ Սաբան և Shuki Levy?
Երկիր ԱՄՆ
ՀիմքՍուպեր Սենթայ
ԼեզուԱնգլերեն
Գեղարվեստական աշխարհPower Rangers universe?
Եթերաշրջանների քանակ29
Էկրաններին էօգոստոսի 28, 1993-ից
ԸնկերությունSABAN

Սյուժե խմբագրել

Ամեն եթերաշրջան պատմում է 3-6 մարդկանց մասին, որոնք բախտի բերմամբ դառնում են հզոր ռենջեր, որպեսզի դիմակայեն չար ուժերին, ովքեր տենչում են գրավել կամ ոչնչացնել աշխարհը։ Թիմի ավագը միշտ եղել է կարմիր ռենջերը։ Դրվագների մեծամասնության մեջ գլխավոր հերոսները մարտի են դուրս գալիս գլխավոր չարագործի ստեղծած հրեշի հետ։ Երբ հրեշը պարտվում է, նա հասնում է հսկայական չափերի, և այդ ժամանակ ռենջերները նրանց հետ կռվում են հսկայական զորդերի միջոցով։ Վերջիններս կարող են միաձուլվել և դառնալ մեկ մեծ մարդանման մեգազորդ։ Ինչպես նաև ժամանակ առ ժամանակ նրանց է միանում նոր ռենջեր։

 
Հզոր Ռենջերներ

Ընդամենը թողարկվել է 29 եթերաշրջան։ Տվյալ պահին ցուցադրվում է 29-րդ եթերաշրջանը՝ Power Rangers Dino Fury 2։

Եթերաշրջաններ խմբագրել

Անվանում Դրվագների քանակ Եթեր ԱՄՆ-ում
Power Rangers Mighty Morphin 1 60 1993-1994
Power Rangers Mighty Morphin 2 52 1994-1995
Power Rangers Mighty Morphin 3 43 1995-1996
Power Rangers Zeo 50 1996
Power Rangers Turbo 45 1997
Power Rangers In Space 43 1998
Power Rangers Lost Galaxy 45 1999
Power Rangers Lightspeed Rescue 40 2000
Power Rangers Time Force 40 2001
Power Rangers Wild Force 40 2002
Power Rangers Ninja Storm 38 2003
Power Rangers Dino Thunder 38 2004
Power Rangers S.P.D. 38 2005
Power Rangers Mystic Force 32 2006
Power Rangers Operation Overdrive 32 2007
Power Rangers Jungle Fury 32 2008
Power Rangers RPM 32 2009
Power Rangers Samurai 23 2011
Power Rangers Super Samurai 22 2012
Power Rangers Megaforce 22 2013
Power Rangers Super Megaforce 20 2014
Power Rangers Dino Charge 22 2015
Power Rangers Dino Super Charge 22 2016
Power Rangers Ninja Steel 22 2017
Power Rangers Super Ninja Steel 22 2018
Power Rangers Beast Morphers 1 22 2019
Power Rangers Beast Morphers 2 22 2020
Power Rangers Dino Fury 1 22 2021
Power Rangers Dino Fury 2 22 2022

Լիամետրաժ ֆիլմեր խմբագրել

Բացի սերիալից «Saban» ընկերությունը 20th Century Fox-ի հետ միասին թողարկել է 2 լիամետրաժ ֆիլմ։ «Հզոր մորֆեր։ Ուժի ռենջերներ» և «Հզոր ռենջերներ։ Տուրբո»՝ համապատասխանաբար 1995 և 1997 թվականներին։ Առաջին ֆիլմը համարյա կապ չուներ սյուժեի հետ, բայց երկրորդը 4 եթերաշրջանի շարունակությունն է և 5-ի սկիզբը։

2014 թվականին հայտնի դարձավ, որ «Lionsgate» ընկերությունը կվերածնի «Հզոր ռենջերներ» ֆրանչայզինգը մեծ էկրաններին։ Ֆիլմի վրա կաշխատեն «Saban» ընկերությունը և «Հզոր ռենջերներ» բրենդի սեփականատերները։ Այդ մասին տեղեկացրեց Variety-ն՝ հղում տալով ընկերությունների պաշտոնական կայքերին։ Դերերում կլինեն Դեյքր Մոնթգոմերին, Լուդի Լին, Նաոմի Սքոթը և Էլիզաբեթ Բենքսը։ Ֆիլմի Ռեժիսորն է Դին Իզաելայթը։ ԱՄՆ-ում այն թողարկվելու է 2017 թվականի մարտի 24-ին։

Լրացուցիչ ռենջերներ խմբագրել

Ամեն եթերաշրջանում ամենաքիչը 10 սերիայից հայտնվում են լրացուցիչ ռենջերներ՝ մեկ կամ մի քանի։ Նրանք կարող են ունենալ ցանկացած գույն։