Հերոնիմո Առնեդո Ալվարես
Հերոնիմո Առնեդո Ալվարես (իսպ.՝ Gerónimo Arnedo Álvarez, հոկտեմբերի 14, 1897, Սան Նիկոլաս, Comuna 1, Բուենոս Այրես, Արգենտինա[1] - հունիսի 12, 1980, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի կոմունիստ քաղաքական գործիչ։
Հերոնիմո Առնեդո Ալվարես իսպ.՝ Gerónimo Arnedo Álvarez | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1897 |
Ծննդավայր | Սան Նիկոլաս, Comuna 1, Բուենոս Այրես, Արգենտինա[1] |
Մահացել է | հունիսի 12, 1980 (82 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրթություն | Միջազգային լենինյան դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Արգենտինայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Ծնվել է հոկտեմբերի 10-ին, Սան Նիկոլասում (Արգենտինա)։ Ակտիվ հեղափոխական գործունեության համար բազմիցս բանտարկվել է։ 1933 թվականից դարձել է Արգենտինայի կոմկուսի ԿԿ անդամ։ 1935–1937 թվականներին եղել է Արգենտինայի կոմկուսի Բուենոս Այրեսի գավառային կոմիտեի քարտուղար։ 1938 թվականից՝ ԿԿ գործադիր կոմիտեի անդամ և Արգենտինայի կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար։
ԽՄԿԿ XXI համագումարում (1959) գլխավորել է Արգենտինայի կոմկուսի պատգամավորությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Арнедо Альварес Херонимо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Արտաքին հղումներ
խմբագրել- Álvarez, Gerónimo Arnedo // Biographical Dictionary of the Comintern. — 1986. — P. 5 (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 545)։ |