Արգենտինայի կոմունիստական կուսակցություն

Արգենտինայի կոմունիստական կուսակցություն (ԱԿԿ), Արգենտինայի բանվոր դասակարգի քաղաքական կագմակերպություև։ Հիմնադրվել է 1918-ի հունվարին, սոցիալիստական կուսակցության ձախ թևի անջատումով, առաջնորդներն են եղել Ռ. Գիոլդին, Լ. Ռեկսւբարենը և Վ. Կոդովիլիան։ Մինչև 1920 թ. կոչվել է Արգենտինայի ինտերնացիոնալ սոցիալիստական կուսակցություն։ Չնչին բացառությամբ գործել է խոր ընդհատակում, դաժան հետապնդումների ու տեռորի պայմաններում։ 1963-ին ընդունել է նոր՝ դեմոկրատական, ագրարային և հակաիմպերիալիստական հեղափոխության, սոցիալիզմին անցնելու ծրագիր։ Նրա ղեկավարությամբ գործում են կոմունիստական երիտասարդության ֆեդերացիան և այլ մասսայական կազմակերպություններ։ ԱԿԿ կանգնած է կոմունիստական ու բանվորական կուսակցությունների միասնության դիրքերում, պաշտպանում է 1957, 1960 և 1969-ի Մոսկվայի խորհրդակցությունների փաստաթղթերը։ 1973-ի մարտի 11-ի պառլամենտական ընտրություններից հետո ԱԿԿ դուրս եկավ ընդհատակից և լեգալ պայմաններում եռանդուն մասնակցություն ունի երկրի քաղաքական կյանքին։ Կուսակցության շարքերում կա ավելի քան 100 հզ. անդամ (1972)։ Հրատարակում է «Նուեստրա Փալաբրա» («Nuestra Palabra») թերթը և «Նուեվսւա Էրա» («Nueva era») ամսագիրը։

Արգենտինայի կոմունիստական կուսակցություն
իսպ.՝ Partido Comunista de la Argentina
Տեսակկուսակցություն
Երկիր Արգենտինա
Հիմնադրված1918
Գաղափարախոսությունկոմունիզմ և մարքսիզմ-լենինիզմ
Պաշտոնական գույն(եր)կարմիր
ՇտաբԲուենոս Այրես, Արգենտինա
Կայքpca.org.ar
 Partido Comunista (Argentina) Վիքիպահեստում
ԱԿԿ-ի հիմնադրում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգենտինայի կոմունիստական կուսակցություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 715