Հերմ (անգլ.՝ Herm, ֆր.՝ Herm, նորմանդ. Herm), Նորմանդյան կղզիների ոչ մեծ կղզի (մոտ 2 կմ²), Կոտանտեն թերակղզու արևմտյան ափի մոտ։ Պատկանում է Մեծ Բրիտանիայի Բրիտանական թագի Գերսնի շրջանին։ Բնակչությունը՝ 60 մարդ (2005 թվականի տվյալներով)։

Հերմ
Տեսակկղզի և car-free place?
Երկիր Գերնսի
Վարչատարածքային միավորSaint Peter Port?
Մասն էՆորմանդյան կղզիներ
Երկարություն2,4 կմ
Լայնություն0,8 կմ
Մակերես2 կմ²
Բնակչություն60 մարդ (2002)
Քարտեզ
Քարտեզ

1973 թվականին Մեծ Բրիտանիան միացել է ԵՄ-ին, այսինքն Նորմանդյան կղզիները, Մեն կղզին և Ջիբլարթարը մտնում են Եվրոպական Միություն Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի անդամության միջոցով, և համարվում են ԵՄ մաքսային տարածք, բացառությամբ Ջիբրալթարի[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Հերմը Նորմանդյան կղզիներից ամենափոքրն է, որն ունի մշտական բնակչություն և ազատ մուտք։ Սակայն, ավտոմեքենաներ և հեծանիվներ կղզու վրա օգտագործել չի թույլատրվում։ Չնայած տեղաբնիկներին թույլ է տրվում օգտագործել կվադրոցիկլներ և մինի տրակտորներ։

Պատմություն խմբագրել

Կղզու վրա հայտնաբերվել են նոր քարի դարաշրջանի քարանձավեր, իսկ առաջին արձանագրված բնակավայրը թվագրվում է VI դարին։

Բնակչություն խմբագրել

Կղզու բնակչությունը կազմում է մոտ 60 մարդ (2005 թվականի դրությամբ), այնուամենայնիվ, Հերմն ունի դրոշ և զինանշան։ Կղզու բնակիչները խոսում են ֆրանսերեն լեզվով։

Տեսարժան վայրեր խմբագրել

Կղզու գլխավոր տեսարժան վայրը սպիտակ ավազով լողափն է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերմ» հոդվածին։