Հերկած խոպան (ֆիլմ, 1939)

ֆիլմ, 1939

«Հերկած խոպան» (ռուս.՝ Поднятая целина), խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, Միխայիլ Շոլոխովի վեպի առաջին մասի էկրանավորումը։ Ֆիլմը պատմում է Դոնում սուր հակասական և դժվարին պայմաններում անցկացվող կոլեկտիվացման մասին։ Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 1940 թվականի մայիսի 5-ին։ Ֆիլմի ռեժիսորն է Յուլի Ռայզմանը, գլխավոր դերերում նկարահանվել են, Բորիս Դոբրոնրավովը-Դավիդով, Միխայիլ Բոլդումանը-Նագուլնով, Վլադիմիր Դորոֆեևը-Շչուկար պապ, Ալեքսանդր Խովանսկին-Մայդաննիկով[1][2]։

Հերկած խոպան
ռուս.՝ Поднятая целина
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքՀերկած խոպան
Թվական1939
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուլի Ռայզման
ԴերակատարներԲորիս Դոբրոնրավով, Միխայիլ Բելդուման, Վլադիմիր Դորոֆեև, Ալեքսանդր Խովանսկի, Սերգեյ Բլիննիկով, Նիկոլայ Խրյաշչիկով, Ալեքսանդր Խոխլով, Գավրիլ Բելով, Ելենա Մաքսիմովա, Լեոնիդ Վոլկով և Օսվալդ Գլազունով
ԵրաժշտությունԳեորգի Սվիրիդով
Պատմվածքի վայրԽՍՀՄ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն118 րոպե

Սյուժե խմբագրել

«Հերկած խոպան» ֆիլմում էկրանավորվել է Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի համանուն վեպի առաջին մասը, որը Դոնում կոլեկտիվացման մասին է։ Ֆիլմում, ինչպես և Շոլոխովի վեպում ցուցադրվում են իրադարձությունները Դոնի տարածքում 1930-ական թվականներին, կոլեկտիվացման տարիներին։ 1930 թվականի հունվարին կոլեկտիվացում կատարելու նպատակով Գրեմյաչիյ Լոգ խուտոր է գալիս նախկին նավաստի, կոմունիստ-քսանհինգհազարական, Լենինգրադյան գործարանի նախկին աշխատող Սեմյոն Դավիդովը։ Խուտորում նա հանդիպում և ծանոթանում է տեղական կուսակցական բջջի ղեկավար Մակար Նագուլնովին, Գրեմյաչինսկի գյուղական խորհրդի նախագահ Անդրեյ Ռազմյոտնովին։ Կուսակցության անդամները գումարում են Գրեմյաչինսկի ակտիվի և չքավորության ժողով:Խուտորաբնակ ներկաները գրանցվեցին կոլտնտեսությունում և գրանցեցին նրանց, ում անհրաժեշտ է կուլակաթափ անել։ Ունևոր խուտորաբնակները հրաժարվեցին կոլտնտեսություն մտնելուց, փետրվարի վերջից դադարեցվեց կոլտնտեսականների ցուցակագրումը և խուտորում սկսեցին գործել թշնամական ուժերը։ Դժգոհները գաղտնի հավաքվում էին, որպեսզի քննարկեն թե ինչպես պետք է խոչընդոտեն կոլեկտիվացմանը։ Խուտորում կենտրոնից կարգադրություն ստացվեց արագացնելու կոլեկտիվացումը Գրեմյաչիյ Լոգում, քանի որ հարևան շրջաններն առաջ էին անցել նրանցից։ Չնայած հարուցված խոչընդոտներին, խուտորում ստեղծվեց Գրեմյաչինսկի կոլտնտեսությունը։ Կոլտնտեսականների ժողովը կոլտնտեսության նախագահ հաստատեց կոմունիստ Դավիդովին, իսկ տնտեսության վարիչ, Օստրովնովին։ Հետագայում նրանք ստիպված էին պայքարելու «միջակ տնտեսատերերի» անվստահության, խուտորաբնակների վնասարարության և անտնտեսվարության դեմ։ Ֆիլմում ցուցադրվում է կոլտնտեսականների առաջին անգամ դաշտ դուրս գալը, հողի մշակությունը կատարվում էր ձեռքով, իսկ տափանման համար օգտագործում էին ցուլերին։ Ֆիլմն ավարտվում է հաղորդագրությամբ , որ մեկից երկու տարի անց կոլտնտեսության դաշտերում կերևան մեքենաներ, որոնց մասին երազում էր Շչուկար պապը և կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի երաժշտության ներքո տրակտորներով դաշտերի մշակման տեսարանով։

Դերերում խմբագրել

  • Բորիս Դոբրոնրավով — Դավիդով
  • Միխայիլ Բոլդուման — Նագուլնով
  • Լյուբով Կալյուժնայա — Լուշկա
  • Վլադիմիր Դորոֆեև — Շչուկար պապ
  • Ալեքսանդր Խովանսկի — Մայդաննիկով
  • Սերգեյ Բլիննիկով — Բաղնիսպան
  • Մ. Սմիրնով — Լյուբիշկին
  • Նիկոլայ Խրյաշչիկով — Ռազմետնով
  • Ալեքսանդր Խոխլով — Պոլովցև
  • Գավրիլ Բելով — Օստրովնով
  • Ֆյոդոր Սելեզնյով — Ատամանչուկով
  • Ելենա Մաքսիմովա — Մալանյա Ատամանչուկովա
  • Միխայիլ Դագմարով — Ֆրոլ Դամասկով
  • Ալեքսանդր Պելևին — Տիմոֆեյ Դամասկով
  • Լեոնիդ Վոլկով — Շրջկոմի քարտուղար
  • Օսվալդ Գլազունով — Մարզկոմի ներկայացուցիչ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենար` Միխայիլ Շոլոխով, Սերգեյ Երմոլինսկի
  • Ռեժիսոր` Յուլի Ռայզման
  • Օպերատորներ` Լեոնիդ Կոսմատով, Վ. Նիկոլաև

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сценарий «Поднятой целины». Михаил Шолохов в воспоминаниях, дневниках, письмах и статьях современников. Книга 1. 1905–1941 гг». biography.wikireading.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.
  2. «В Мурманске в художественном музее открывается фестиваль «Музыка Георгия Свиридова к кинофильмам и театральным спектаклям»». www.hibiny.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել