Նիմեֆենբուրգի պալատ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիմեֆենբուրգի պալատ (գերմ.՝ Schloss Nymphenburg), գտնվում է Մյունխենի արևմուտքում, Նոյխաուզեն-Նիմֆենբուրգ շրջանում: Կուրֆյուրստ Ֆերդինանդ Մարիայի հրամանով կառուցումը 1664 թվականին սկսել և 1675 թվականին ավարտել է ճարտարապետ Ագոստինո Բարելին: Կառուցումից հետո ամրոցը բազմիցս ընդլայնվել է: Ի սկզբանե պալատը կառուցվել էր բարոկկո ոճով:
Պալատի ներսում հետաքրքրություն են ներկայացնում.
- ռոկոկո ոճի Մեծ դահլիճը՝ զարդարված Ցիմերմանի որմնանկարներով,
- հանրահայտ Գեղեցկուհիների պատկերասրահը՝ Շտիլերի աշխատանքներ եվրոպացի 36 ամենագեղեցիկ կանանց դիմանկարներով,
- Լաքապատ աշխատասենյակը՝ սև և կարմիր լաքապատ չինական տախտակադրվագներով:
Նիմֆերբուրգի պալատական զբոսայգին պալատի հետ ձևավորում է մի ամբողջություն և որպես Եվրոպայի խոշորագույն թագավորական պալատ դեպի իրեն գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների:
Բլյուտենբուրգ ամրոցի հետ պալատը միանում է ուղիղ տեսանելության շերտով՝ ապահովելով նրանց միջև տեսողական կապ: 20-րդ դարի կեսերից այն ծածկվել է ծառերով, սակայն նախատեսվում է վերականգնում: