Հերբերտ Լեոնի Քամալով (ուկրաիներեն՝ Камалов Герберт Леонович, հունիսի 8, 1940(1940-06-08), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ հայ ուկրաինացի քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, Ուկրանիայի ԳԱԱ և ՀՀ ԳԱԱ անդամ[1].[2], Ուկրաինայի ԳԱԱ Ա. Վ. Բոգատսկու անվան ֆիզիկաքիմիական ինստիտուտի բաժնի վարիչ, Ուկրաինայի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Ուկրանիայի պետական մրցանակակակիր[3]։

Հերբերտ Քամալով
Ծնվել էհունիսի 8, 1940(1940-06-08) (84 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Օդեսայի ազգային համալսարան
Ալմա մատերՕդեսայի ազգային համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր

Կենսագրություն

խմբագրել

Հերբերտ Քամալովը ծնվել է 1940 թվականին, Բաքու քաղաքում։ 1963 թվականին ավարտել է Օդեսայի պետական համալսարանը, որից հետո աշխատել է օրգանական քիմիայի ամբիոնում։ 1978 թվականին նշանակվել է Ուկրաինայի ԳԱԱ ֆիզիկայի և քիմիայի ինստիտուտի կատալիզի բաժնի վարիչ (Օդեսա), իսկ 1985 թվականին՝ Օդեսայի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի մասնաճյուղի վարիչ։ Մի շարք գիտական աշխատությունների համար 2003 թվականին արժանացել է Ուկրաինայի պետական մրցանակի՝ գիտության և տեխնիկայի ոլորտում[4]։ 2009 թվականի փետրվարի 4-ին ընտրվել է Ուկրաինայի ԳԱԱ իսկական անդամ՝ ֆիզիկական քիմիայի մասնագիտությամբ։

Հերբերտ Քամալովը մոտ 600 գիտական աշխատության, մեկ մենագրության, 14 գրախոսության, 235 հոդվածի, 38 գյուտի հեղինակ է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Персональний склад членів НАН України». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  2. «National Academy of Sciences of the Republic of Armenia». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  3. Քամալով Հերբերտ Լեոնի
  4. Ռոմիկ Հարությունյան, Սերգեյ Գրիգորյան, ՀԱՅ ՔԻՄԻԿՈՍՆԵՐ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ, էջ 281

Արտաքին հղումներ

խմբագրել