Հերբերտ Մայքլ Շիրքոր (1874, Կալկաթա, Բրիտանական կայսրություն - անհայտ), հնդկահայ գործարար, Նարայանգանջի (այժմ՝ քաղաք Բանգլադեշում) քաղաքապետարանի նախկին նախագահ[1][2][3], Հնդկական կայսրության շքանշանի ասպետ (1933)։

Հերբերտ Մայքլ Շիրքոր
Ծնվել է1874
ԾննդավայրԿալկաթա, Բրիտանական կայսրություն
Մասնագիտությունգործարար և քաղաքական գործիչ

Կենսագրություն

խմբագրել

Հերբերտ Մայքլ Շիրքորը ծնվել է 1874 թվականին Կալկաթայում՝ Սթիվեն Հարություն Շիրքորի ընտանիքում[4]։ Նա տեղափոխվել է Նարայանգանջ՝ աշխատելու որպես հայերին պատկանող ջութի գործարանի կառավարիչ[5]։ Սովորել է Կալկաթայի Դովեթոն քոլեջում[6]։

Հերբերտ Մայքլ Շիրքորը Նարայանգանջում հիմնել է G.M. Shircore and Sons գերատեսչական խանութը, որը վաճառում էր եվրոպական ապրանքներ։ Նա նաև հիմնել է ձիասայլերի բիզնես։ Հետագայում նա ընտրվել է Նարայանգանջի քաղաքապետարանի նախագահ[5]։ 1933 թվականին նա դարձել է Հնդկական կայսրության շքանշանի ասպետ՝ 1933 թվականին ծննդյան տարեդարձը նշելու շրջանակներում[7]։

Հիշատակի հավերժացում

խմբագրել

Նարայանգանջի քաղաքային դպրոցներից և փողոցներից մեկը անվանվել են Հերբերտ Մայքլ Շիրքորի անունով[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Herbert Michael Shircore Honour». Armenian Church of Bangladesh. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  2. «Remembering the Armenians of Dhaka». Dhaka Tribune. 2020 թ․ ապրիլի 18. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  3. Seth, Mesrovb Jacob (1983). Armenians in India, from the Earliest Times to the Present Day: A Work of Original Research (անգլերեն). Asian Educational Services. էջ 575. ISBN 978-81-206-0812-2.
  4. 4,0 4,1 Արմենիա, Sputnik (20180306T1045+0400). «Եվրոպական տաքսի և հնդկական թեյ. ինչպես են հայերը հաստատվել Բանգլադեշում ու հարստացել». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին.
  5. 5,0 5,1 Chaudhury, Sushil (2016). Trade, Politics and Society: The Indian Milieu in the Early Modern Era (անգլերեն). Taylor & Francis. էջեր 127–128. ISBN 978-1-351-99728-7.
  6. Basil, Anne (1969). Armenian Settlements in India, from the Earliest Times to the Present Day (անգլերեն). Armenian College. էջ 72.
  7. «SUPPLEMENT TO THE LONDON GAZETTE, 3 JUNE, 1933» (PDF). thegazette.co.uk. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.