Հեսենյան ճանճ
Հեսենյան ճանճ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Mayetiola destructor
(Say, 1817)
|
||||||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||||||
Cecidomyia destructor Say, 1817 |
Հեսենյան ճանճ (լատին․՝ Mayetiolla destructor), գալամլակների (գալանավորների) ընտանիքի միջատ։
Կենսաբանական տարածումը
խմբագրելՀայաստանում սակավաթիվ տարածված է ամենուրեք։ Ձմեռում է հասուն թրթուրի փուլում՝ կեղծ բոժոժում, գլխավորապես աշնանացան հացաբույսերի մնացորդների և մի շարք վայրի բույսերի վրա։ Հացաբույսերի վտանգավոր վնասատու է. զարգացման բարենպաստ պայմաններում կարող է զանգվածաբար բազմանալ և լուրջ վնաս պատճառել։
Մարմնի կառուցվածքը
խմբագրելՆման է մոծակի։ Մարմնի երկարությունը 3 մմ է։ Թևերը երկար են և լայն։ Բեղիկները կազմված են երկարացած հատվածներից։ Թաթերի ճանկերը պարզ են կամ հիմքում ատամիկով։ Թրթուրները երկարացած են, դեղին։ Գարնանը թրթուրը հարսնյակավորվում է, մայիսի 1-ին կեսին տեղի է ունենում ճանճերի թռիչքը և տևում է շուրջ 1 ամիս։ Ճանճն ապրում է 6-7 օր։
Բազմացումը
խմբագրելՁվադրում է աշնանացան և գարնանացան բույսերի տերևների վերին մակերեսին՝ շղթայաձև։ Ձվի զարգացումը տևում է 4-7 օր։ Ձվից նոր դուրս եկած թրթուրները կարող են սնվել միայն նուրբ և հյութալի ցողունի պատյանի տակ։ Թրթուրի զարգացումը տևում է մոտ 30 օր։ Հարսնյակավորվում են նույն տեղում։ Հարսնյակի զարգացումը տևում է 14-16 օր։ Զարգացման բարենպաստ պայմաններում Հեսենյան ճանճը տալիս է գարնանային և աշնանային հիմն, և ամառային 1-3 սերունդ։ Կլիմայական անբարենպաստ պայմաններում թրթուրները կարող են երկար ժամանակ մնալ կեղծ բոժոժներում՝ հարաբեր, հանգստի (դիսպաուզա) վիճակում։ Պայքարի միջոցները, վաղ և խորը ցրտահերկ, դիմացկուն սորտերի ընտրում, ժամանակին բերքահավաք։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեսենյան ճանճ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 370)։ |