Արտաքին գովազդ, գրաֆիկական, տեքստային կամ գովազդային բնույթի այլ տեղեկատվություն, որը տեղադրվում է բաց տարածության մեջ գտնվող ժամանակավոր կամ մշտական հատուկ կառույցների վրա։ Կարող է տեղադրվել նաև շինությունների արտաքին մակերեսին, փողոցային սարքավորումների տարրերի վրա, ճանապարհներին, ավտոլցակայաններում։

Գովազդային էկրան շինության վրա

Երբեմն արտաքին գովազդի թվին են դասում նաև գովազդային այն հաղորդագրությունները, որոնք տեղադրվում են խանութների, սուպերմարկետների ներսում, թեև ավելի հաճախ այն համարվում է ներքին գովազդ (indoor-реклама): Արտաքին և ներքին գովազդները միավորվում են Out Of Home (OOH) գովազդի մեջ, որն էլ իր հերթին ներառված է ATL գովազդի կազմում։

Արտաքին գովազդի միջոցներ խմբագրել

 
Արտաքին գովազդի տեղադրում Սեվերոդվինսկ քաղաքում

Արտաքին գովազդամիջոցները տարատեսակ են. դրանք կարող են լինել գովազդային հաղորդագրություն պարունակող տարբեր կրիչներ, որոնք տեղադրվում են տեսանելի վայրում։

Արտաքին գովազդի միջոցները կարող են լինել մշտական և ժամանակավոր։ Երկու դեպքում էլ դրանք պարտադիր պետք է գրանցել։ Գովազդի մշտական միջոցներն ունեն տեղադրման հաստատուն վայր։ Դրանք իրենց հերթին կարող են տեղադրվել որևէ հաստատության վրա կամ առանձին հատկացված վայրում։ Ժամանակավոր միջոցները տեղադրվում են որոշակի ժամանակահատվածով` ըստ անհրաժեշտության։

Արտաքին գովազդի հիմնական միջոցը մեծամասշտաբ պաստառն է։ Այն հիմնականում տեղադրվում է մայրուղիների վրա կամ մարդաշատ վայրերում և հիշեցնում է որոշակի արտադրանքների կամ ծառայությունների, դրանց գտնվելու վայրերի մասին։ Հաճախակի կիրառվում է նաև էլեկտրոնային ցուցատախտակը, որն ունի մի շարք հնարավորություններ։ Դրանց հիմնական առավելությունն այն է, որ պատկերների փոփոխությունը, դինամիկան և գույները հնարավորություն են տալիս ավելի մեծ հուզական ազդեցություն թողնել դիտողի վրա։ Հաղորդագրությունը կարող է փոխվել` կախված օրվա ժամից, շաբաթվա օրվանից, եղանակից։ Հիմնական գովազդին հաճախ ավելացնում են նաև տեղական նորություններ և տեղեկատվություն։

Առավելություններ և թերություններ խմբագրել

Առավելություններ

  • արտաքին գովազդը հնարավոր չէ անջատել/փոխել,
  • գովազդային հաղորդագրությունների հաշվառման համար հարկավոր չեն լրացուցիչ սարքավորումներ,
  • լսարանը մեծանում է բնակչության և ավտոմեքենաների աճին (ավտոմոբիլիզացիայի) զուգընթաց,
  • համեմատաբար էժան է,
  • հարմար է առևտրի կետերի, ծառայություններ մատուցող օբյեկտների գովազդի համար։

Թերություններ

  • տեղադրման դժվարություն,
  • գովազդային պատկերի հաստատունություն (բացառությամբ էկրանների) և ձայնի բացակայություն (բացառությամբ մեդիաէկրանների),
  • հանրության կողմից ընկալման ոչ միանշանակություն։

Արտաքին գովազդի օբյեկտների դասակարգում խմբագրել

Կարող են լինել ցանցային և տեղական։

Փողոցային գովազդ խմբագրել

  • պրոմոկայան,
  • թրոլներ (անգլ.՝ troll),
  • բիլբորդներ (անգլ.՝ billboard) - գովազդային վահանակներ պաստառներով` 6×3 մետր, 8×4 մետր,
  • սուպերկայքեր - առանձին վահանակներ գովազդային պաստառներով, որպես կանոն` 12×4 մետր կամ 15х5 մետր,
  • բրանդմաուեր - շինության պատին փակցված հսկայական պաստառ կամ վահանակ,
  • սթրիթլայն (անգլ.՝ streetline) - տեղադրվում է մայթին,
  • բիզնես-քարտ (անգլ.՝ business cards) - կիրառվում է առևտրի կենտրոններում, կինոթատրոններում, տարբեր ցանցերում,
  • պրիզմատրոն,
  • տեղեկատվական ցուցիչ,
  • մեդիաֆասադ։

Տրանզիտային (գովազդ տրանսպորտում) խմբագրել

  • գովազդ ավտոմեքենաներում,
  • գովազդ հասարակական տրանսպորտի մեջ,
  • գովազդ մետրոյում,
  • գովազդ տաքսիներում[1]
  • գովազդ նստարանների վրա,
  • գովազդ ասֆալտի վրա,
  • գովազդ ավտոկայանատեղիներում (Parking-реклама):

Գովազդային պատկերի չափը (բարձրություն և երկարություն) կոչվում է գովազդային մակերեսի ֆորմատ։ Կարող է ունենալ տարբեր չափեր.

  • 6 × 3 մ (18 մ²)
  • 1,2 × 1,8 մ (2.16 մ²)
  • 1,4 × 3 մ (4.2 մ²)
  • 3,7 × 2,7 մ (10 մ²)
  • 4 × 12 մ (48 մ²)
  • 5 × 15 մ (75 մ²)
  • 12,5 × 40 մ (500 մ²)

Գովազդային կրիչները առանձնացնում են նաև ըստ տիպերի, որոնց անվանումները երբեմն համընկնում են ֆորմատների անվանումների հետ։

Իրավական կարգավորում խմբագրել

Որպես կանոն՝ արտաքին գովազդի տեղադրումը կարգավորվում է գովազդի մասին օրենքներով։ Օրինակ՝ ՌԴ-ում գործում է օրենք «Գովազդի մասին»[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Классификация транзитной рекламы
  2. Федеральный закон Российской Федерации от 13 марта 2006 г. N 38-ФЗ «О рекламе»
  3. «Постановление Правительства Москвы от 12.12.2012 № 712-ПП "Об утверждении правил установки и эксплуатации рекламных конструкций"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Джон Р. Росситер, Ларри Перси. Реклама и продвижение товаров = Advertizing communications & promotion management. — 2-е изд. — СПб.: Питер, 2002. — 656 с. — ISBN 5-272-00241-5.
  • Ромат Е. В. Реклама. — 5-е изд. — СПб.: Питер, 2002. — 544 с. — (Учебники для вузов). — ISBN 5-94723-211-1.
  • Джон Филип Джоунс. Рекламный бизнес: деятельность рекламных агентств, создание рекламы, медиа-планирование, интегрированные коммуникации = The Advertising Business: Operations, Creativity, Media Planning, Integrated Communications. — М.: Вильямс, 2005. — 784 с. — ISBN 0-7619-1239-8.