Հենրի Սարդարյան
Հենրի Տիգրանի Սարդարյան (սեպտեմբերի 29, 1989), Մոսկվայի պետական ինստիտուտի Կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դեկան, քաղաքական գիտությունների դոկտոր։
Հենրի Սարդարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1989 (34 տարեկան) |
Գիտական աստիճան | քաղաքական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կենսագրություն խմբագրել
Հենրի Սարդարյանը ծնվել է 1989 սեպտեմբերի 29-ին։ 2005 թվականին ընդունվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կառավարման միջազգային ինստիտուտը։ 2008 թվականին եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակության անդամ Մոսկվայի ինովացիոն կոնվենցիայում։ 2009 և 2010 թվականներին եղել է Երիտասարդ առաջնորդների միջազգային ֆորումի համակազմակերպիչ։ Ավարտել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կառավարման միջազգային ինստիտուտը։ 2011 թվականի սեպտեմբերից մինչև 2012 թվականաի մայիս հանդես է եկել «Ռուսաստանի Դաշնության սահմանադրական իրավունք» դասախոսությունների դասընթացով։ 2014 թվականի մարտի 31–ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության կառավարման միջազգային ինստիտուտի փոխտնօրեն։
2015 թվականին ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան՝ թեման՝ «Իտալիայի կենտրոնական կառավարության հետ տարածաշրջանային հարաբերությունների քաղաքական խնդիրները»[1]։
2015 թվականի սեպտեմբերի 1–ից Իտալիայի Մաչերատա քաղաքի համալսարանում եղել է հրավիրված պրոֆեսոր։ 2018 թվականից ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված պրոֆեսոր է։
2020 թվականին Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ է ընտրվել ՄԱԿ-ի պետական կառավարման հանձնաժողովում[2], նույն թվականի հունիսի 16–ին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի անդամ[3]։
Եղել է Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի ստեղծողն ու առաջին նախագահը[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Сардарян Генри Тигранович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ News, Shant. «Հենրի Սարդարյանը ՄԱԿ-ում բարձր պաշտոն է ստացել» (ամհարերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Сардарян Генри Тигранович». Официальный сайт МГИМО МИД России. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիաի նախագահ է ընտրվել Անդրանիկ Հովսեփյանը». PanARMENIAN.Net. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.