Հենրի Դավիթ

իսրայելցի դերասան

Հենրի Դավիթ (եբրայերեն՝ הנרי דוד‎) (ապրիլի 28, 1979(1979-04-28), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), իսրայելցի դերասան։

Հենրի Դավիթ
ռուս.՝ Генри Давид
Ծնվել էապրիլի 28, 1979(1979-04-28) (44 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, դերասան և reality television participant
Ծնողներմայր՝ Lilian Ruth Hailovsky?[1]

Կենսագրություն խմբագրել

Հենրի Մակարովը ծնվել է Ադրբեջանում, Լիլյա և Ռոլանդ Տեր- Մակարովների ընտանիքում։ Հենրիի հայրը սերում է հայկական և հրեական արմատներից՝ Տեր-Մակարյան-Խեյլովսկի։ Վերջին ժամանակների նրա հիշողություններից․

  Իմ հայրը, որին Ռոլանդ էին կոչում, իմ անունը դրել է ի պատիվ իր պապի, որը արմատներով հայ էր, և երբ ես ծնվել եմ, հայրս հորդորել է մորս ինձ իր պապի անվամբ՝ Հենրի կոչել, թե չէ՝ կհեռանա տնից, այնպես որ դա ուխտ էր։  

Երբ Հենրին 17 տարեկան էր, նրա հայրը մահացավ ավտովթարից[2]։ Հենրին մեծացել է Մոսկվայում, իսկ 11 տարեկանում ընտանիքով հայրենադարձվել են Իսրայել։ Դեռևս երեխա ժամանակ նա նկարահանվել է մանկական հաղորդումներում, նաև մասնակցել է եբրայերեն լեզվով ուսուցողական հաղորդումներին, որոնք ձայնագրվել են տեսաերիզներով։ Թել Ավիվի մշակույթի դպրոցում ստացել է միջնակարգ կրթություն, որտեղ էլ զբաղվել է թատրոնով։ Ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերում։

1999 թվականին ընդունվել է Նիսան Նաթիվի անվան թատերական ստուդիան։ 2001 թվականից սկսել է աշխատել «Գեշեր»-ի թատրոնում և խաղացել «Վարպետը և Մարգարիտան», «Միջամառային գիշերվա երազ», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ժուան», «Տղան և աղավնին», «Տիրամայրը», Ֆինիտա լա կատակերգություն և այլ ներկայացումներում։ 2007 թվականին նրան հայտնություն բերեց «Հասնել ձեռքով» հեռուստասերիալը, որը եթեր է հեռարձակվել երկրորդ հեռուստալիքով[3]։

2008 թվականին մասնակցել է մանկական ֆանտաստիկ սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումներին։

2009 թվականին հանդես է եկել «Օլիմպիուս ինֆերնո» («Օլիմպիական դժոխք») ֆիլմի գլխավոր՝Մայքլի դերում, որտեղ գլխավոր հերոսուհին Պոլինա Ֆիլոնենկոն է։ Հենրին խաղացել է երիտասարդ ամերիկացի Մայքլի դերը, որը Հարավային Օսիայում հանդիպում է լրագրող Ժենյային, որի հետ մանկության տարիներին ուսանել է մոսկովյան դպրոցում[4]։ Նույն տարում նկարահանվել է «Կիրոտ» ֆիլմում՝ հանցագործի դերում։

2010 թվականին Հենրի Դավիթը ռուսախոս իսրայելցի դերասանուհի Աննե Բուկշթեյնի հետ նկարահանվել են «Կատաղություն» ֆիլմում։

Հենրի Դավիթն ամուսնացած է, բնակվում է Պետախ-Տիկվա քաղաքում, ունի որդի՝ Միքայելը, ի պատիվ Մայքլ Ջեքսոնի անվան, դուստր Դարյան, որը ծնվել է 2011 թվականին[5][6]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2006 — A Touch Away— Զորիկ Մինց
  • 2007 — Screenz — Դանիա
  • 2009 — Revivre — Ալբերտ
  • 2009 — Եռյակ (սերիալ) — Միշա
  • 2009 — «Օլիմպիուս ինֆերնո» — Մայքլ[7][8]
  • 2009 — «Պատեր» —Պյոտր
  • 2009 — «Միայնակները» —— սերժանտ Գալպերին
  • 2009 — «Տողերի արանքում» (սերիալ) — Ստաս[9]
  • 2010 - «Բարի լույս, պարոն Ֆիդելման»
  • 2010 — «Կատաղություն» (2010) —Օֆեր
  • 2015 — «Վիպակ սիրո և մթության մասին» — Գնդապետ Յան
  • 2018 — «Ոսկե հորդա» —Ֆյոդր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Եբրայերեն Վիքիպեդիա (երբ.) — 2003.
  2. «Роланд Тер-Макаров». megogo.net (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. «Мерхак Негия». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
  4. morrius@bk.ru, Vladimir Kiselev - morra@degunino.com,. «Секс-символ Израиля Генри Давид поможет России с пропагандой Международная Еврейская Газета - МЕГ». jig.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. «Израильско-российский киноактер назвал сына в честь Майкла Джексона». Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  6. Анна Бондаренко. «Генри Давид: у меня нет дома, у меня нет мопеда». // izrus.co.il. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  7. Олимпиус инферно (ռուսերեն), Արխիվացված է օրիգինալից 2016-11-04-ին, Վերցված է 2018-09-18-ին
  8. «Олимпиус Инферно (2009) смотреть онлайн бесплатно в хорошем качестве | Baskino.club». baskino.me (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. YesChannelIsrael (2010-01-02), Генри Давид о сериале "Между строк" и о своем герое, Վերցված է 2018-09-18-ին

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Դավիթ» հոդվածին։