Հենրիկ Բրեններ (շվեդ.՝ Henrik Brenner, սեպտեմբերի 13, 1669(1669-09-13)[1], Kronoby, Օստրոբոտնիա, Ostrobothnia County, Finland under Swedish rule, Շվեդիա[1] - օգոստոսի 29, 1732(1732-08-29)[1], Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1][2]), շվեդ արևելագետ։

Հենրիկ Բրեններ
Ծնվել էսեպտեմբերի 13, 1669(1669-09-13)[1]
ԾննդավայրKronoby, Օստրոբոտնիա, Ostrobothnia County, Finland under Swedish rule, Շվեդիա[1]
Մահացել էօգոստոսի 29, 1732(1732-08-29)[1] (62 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա և Ֆինլանդիա
Մասնագիտությունգրադարանավար և արևելագետ
Զբաղեցրած պաշտոններroyal librarian?

Կյանքը և գործունեությունը

խմբագրել

Հենրիկ Բրենները ծնվել է 1669 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Յակոբ Հենրիկսոն Բրենների և Բրիտա Մոնտեսդոտեր Գամալի ընտանիքում, շվեդական Կրունուպյու համայնքում, որը մտնում է Արևմտյան Ֆինլանդիայի Օստրոբոտնիա նահանգի կազմի մեջ։ Բրենները սովորել է Ուփսալայի համալսարանում և ավարտել 1691 թվականին՝ ստանալով փիլիսոփայության դոկտորի կոչում։ Ուսանողության տարիներին նա այնքան հմտացավ արևելյան մի քանի լեզուներում, որ 1697 թվականին նրան նշանակեցին Պարսկաստանում Շվեդիայի դեսպան Լուի Ֆաբրիցիուսի օգնական։ Պարսկաստանում նա մտերմացավ գահաժառանգ Սարուխան Բեկի հետ, իսկ այդ ընթացքում նաև ձեռք բերեց Հայոց, Վրաց և Պարսից պատմության որոշ հազվագյուտ ձեռագրեր։ Դրանցից մեկը Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ն էր, և անմիջապես ձեռնամուխ եղավ վերջինիս լատիներեն թարգմանությանը։ Մինչ Հենրիկ Բրեններն ու դեսպան Լուի Ֆաբրիցիուսն իրենց դիվանագիտական առաքելությունն էին կատարում Պարսկաստանում, ծագեց ռուս-շվեդական պատերազմը (1700-1721 թթ.), և երբ Բրեններն իր այդ գանձերով պատրաստվում էր հայրենիք վերադառնալ, ճանապարհին անսպասելիորեն կալանավորվեց որպես՝ շվեդահպատակ, և ուղարկվեց Մոսկվա։ Նա շուրջ քսան տարի անցկացրեց գերության մեջ, սակայն ձեռքերը ծալած չնստեց, այլ գիրք գրեց Պետրոս Մեծի պարսկական արշավանքի մասին և ավարտեց Խորենացու «Պատմության» թարգմանությունը։

Հենրիկ Բրենները հայրենիք կարողացավ վերադառնալ միայն ռուս-շվեդական պատերազմից հետո՝ 1721 թվականին։ Այստեղ նրա առաջին գործը եղավ նախ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ի լատիներեն տպագրությունը, որը լույս տեսավ 1723 թվականին Ստոկհոլմում։ Սա Եվրոպայում եղավ այս ձեռագրի առաջին ամբողջական լատիներեն թարգմանությունը։ Իսկ 1724 թվականին զբաղեցրեց Շվեդիայի թագավորական գրադարանավարի պաշտոնը։ Հենրիկ Բրենները մահացավ 1732 թվականի օգոստոսի 29-ին։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 560