Հենրիխ Սենեքերիմի Վարդանյան (դեկտեմբերի 16, 1934(1934-12-16) կամ դեկտեմբերի 15, 1934(1934-12-15), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1974 թ.), պրոֆեսոր (1978 թ.)։ ՍՄԿԿ անդամ 1966 թվականից։

Հենրիխ Սենեքերիմի Վարդանյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1934 (85 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր, Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտություներկրաբան
ԱշխատավայրՍերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1958 թ.)։ Որպես երկրաբան աշխատել է Հեռավոր Արևելքում, Անդրբայկալում և Հայաստանում։ 1965 թվականից աշխատում է հիդրոերկրաբանության և ինժեներական երկրաբանության համամիութենական ԳՀԻ-ում, 1980 թվականից տնօրենի գիտության գծով տեղակալն է։ Աշխատությունները վերաբերում են ստորերկրյա ջրերի առաջացման, տարածման, պաշարների և ռեսուրսների հաշվարկման պրոբլեմներին։ Վարդանյանն ՅՈԻՆԵՍԿՕ-ի փորձագետ է, հիդրոերկրաբանների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։

ԵրկերԽմբագրել

  • Месторождения углекислых вод горноскладчатых регионов, М․, 1977
  • Методика геофизических исследований при поисках и разведке минеральных вод, М․, 1978 (соавторы Мелькановицкий И․ М․, В одоватова 3․ А )
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 320