Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հենրիխ Շահենի Ամիրջանյան (մայիսի 11, 1961(1961-05-11), Քարին տակ - հունվարի 26, 1992(1992-01-26), Քարին տակ, Շուշիի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ։ Ծնվել է 1961 թ. մայիսի 11-ին, Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում ։ Ավարտել է գյուղի միժնակարգ դպրոցի 8-րդ դասարանը։ Ուսումը շարունակել է Սիսիանի(չաշխատող հղում) շինարարական տեխնիկոմում։ Զորացրվելուց հետո աշխատել է Շուշի(չաշխատող հղում) ի միջկոլտնտեսային շինարարական վարչությունում` որպես բանվոր։ 1988-1990 թթ. աշխատել է գյուղում որպես բրիգադավար, այնուհետև աշխատանքի է անցել Ստեփանակերտ(չաշխատող հղում) ի էլեկտրատեխնիկական գործարանի Քարին տակի մասնաճյուղում։

Հենրիխ Ամիրջանյան
մայիսի 11, 1961(1961-05-11) - հունվարի 26, 1992(1992-01-26) (30 տարեկան)
ԾննդավայրՔարին տակ
Մահվան վայրՔարին տակ, Շուշիի շրջան, Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Աշխատել է Ստեփանակերտի էլեկտրամեքենաշինական գործարանի մասնաճյուղում։ Մասնակցել է Քարին տակ ի ինքնապաշտպանությանը, աչքի ընկել 1991 թվականի դեկտեմբերի 28-ի և 1992 թվականի հունվարի 26-ի մարտերում․ հերոսաբար կռվել է գրոհող հակառակորդի թիկունքում և կյանքի գնով նպաստել հաղթանակին։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։