Հենրիետա Ֆարկաշովա (սլովակերեն՝ Henrieta Farkašová, մայիսի 3, 1986(1986-05-03)[1], Ռոժնյավա, Կոշիցկի երկրամաս, Սլովակիա[1])[2], սլովակ լեռնադահուկորդուհի, պարալիմպիկ խաղերի իննակի և աշխարհի առաջնությունների տասնհինգակի չեմպիոնուհի ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող մարզուհիների B3 դասի մրցումներում։

Հենրիետա Ֆարկաշովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝սլովակ.՝ Henrieta Farkašová
Մականուն(ներ)՝Hena[1]
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Չեխոսլովակիա և  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 3, 1986(1986-05-03)[1] (37 տարեկան)
Ծննդավայր՝Ռոժնյավա, Կոշիցկի երկրամաս, Սլովակիա[1]

Կենսագրություն խմբագրել

Ֆարկաշովայի նշանաբանը կյանքում հետևյալն է. «Անկարելի ոչինչ չկա»։

2010 թվականին Ուիսլեր Քրիքսայդում անցկացված ձմեռային պարալիմպիկ խաղերում Ֆարկաշովան երեք ոսկե մեդալ է նվաճել լեռնադահուկային սպորտի հետևյալ մարզաձևերում. տեսողության խանգարում ունեցող կանանց մեծ ոլորավայրէջք, սուպեր համալիր և սուպեր G (գերհսկա)։ Բացի այդ, արծաթե մեդալի է արժանացել արագընթաց վայրէջք մարզաձևում երկրորդ տեղը գրավելու համար[3][4]։ Այդ նույն մարզաձևում նա 2018 թվականի պարալիմպիկ խաղերում նվաճել է ոսկե մեդալ, որը նրա մարզական կարիերայում վեցերորդ պարալիմպիկ ոսկին էր[5]։ 2018-ի ձմեռային պարալիմպիկում ևս երեք ոսկի մեդալ է նվաճել մեծ ոլորավայրէջք, սուպեր համալիր և սուպեր G մարզաձևերում։

2019 թվականին Ֆարկաշովան ճանաչվել է «Տարվա՝ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող լավագույն մարզիկ» և արժանացել է Laureus World Sports Award մրցանակի։

Դահուկային սպորտում նրան առաջնորդողը ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող մեկ այլ, դարձյալ համբավավոր մարզուհի է՝ նրա համերկրացի Նատալյա Շուբրտովան[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://web.archive.org/web/20180311082644/http://www.paralympic.org/Athletes/Biographies?athlete=Henrieta%20Farkasova / International Paralympic Committee
  2. «FARKAŠOVÁ Henrieta». International Paralympic Committee (IPC).
  3. «Alpine Skiing | Athlete Profile: Henrieta FARKASOVA — Pyeongchang 2018 Paralympic Winter Games». www.pyeongchang2018.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  4. «Паралімпіада День четвертий: рекордні 6 медалей українців у біатлоні». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 18.03.2018-ին.
  5. «Alpine Skiing | Athlete Profile: Henrieta FARKASOVA - Pyeongchang 2018 Paralympic Winter Games». www.pyeongchang2018.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  6. «Перше «золото» Ігор виграла гірськолижниця з порушенням зору зі Словаччини» (ուկրաիներեն). 10.03.2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 18.03.2018-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիետա Ֆարկաշովա» հոդվածին։