Հենրիետա Վահրամի Սուքիասյան (հուլիսի 20, 1943թ.), հայ լեզվագետ, հնդեվրոպաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչ, Հյուսիսային համալսարանի պատվավոր պրոֆեսոր[1], ԵՊԲՀ-ում հրատարակվող բժշկագիտական գրականության, «Բժշկություն, գիտություն և կրթություն» գիտատեղեկատվական հանդեսի լեզվաբան խմբագիր, բժշկագիտական լեզվի և տերմինների կանոնարկման ծրագրի ղեկավար[2][3]։

Հենրիետա Սուքիասյան
Ծնվել էհուլիսի 20, 1943 (80 տարեկան)
ԾննդավայրԳյումրի
Ազգությունհայ
ԿրթությունԵրևան Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ
ԱշխատավայրԵրևանի պետական բժշկական համալսարան
Զբաղեցրած պաշտոններամբիոնի վարիչ, դոցենտ

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2008թ.-ից առ այսօր ԵՊԲՀ բժշկագիտական գրականության լեզվաբան-խմբագիրն է[4]

1995թ.-ից՝ հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչն է, միաժամանակ՝  համալսարանում հրատարակվող բժշկագիտական գրականության, «Բժշկություն, գիտություն և կրթություն» գիտատեղեկատվական հանդեսի լեզվաբան խմբագիրն ու բժշկագիտական լեզվի և տերմինների կանոնարկման ծրագրի ղեկավարը

1989թ. Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի ավան դասախոս, ապա՝ դոցենտ

1989-1995թթ., 2014թ. առ այսօր ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում համատեղությամբ ավագ գիտաշխատող

1971-1989թթ. ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ավագ գիտաշխատող

1965-1967թթ. Մասիսի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի[3]

Մասնագիտական գործունեություն խմբագրել

1991թ.-ին մասնակցել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին

Շուրջ 20 տարի եղել է Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Մեր լեզուն մեր խոսքը» հաղորդաշարի հեղինակ և վարող

2001թ.-ից ղեկավարում է ԵԲՊՀ-ում գործող «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնը

ԵՊԲՀ ուսումնամեթոդական կենտրոնական խորհրդի անդամ և հումանիտար առարկաների ուսումնամեթոդական խորհրդի նախագահն է[1][2]։

Գիտական գործունեություն խմբագրել

Գիտական հետաքրքրությունների շրջանակը հնդեվրոպաբանություն, հայ լեզվաբանության պատմություն, բժշկագիտական լեզվի և տերմինների կանոնարկում։

1984թ.-ին պաշտպանել է «Աճականը հայերենում» թեմայով թեկնածուական թեզ՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[5]։

1990թ.-ին ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է դոցենտի կոչում՝ լեզվաբանություն մասնագիտությամբ։

2019թ-ից Հյուսիսային համալսարանի պատվավոր պրոֆեսոր է։

Զեկույցներով հանդես է եկել Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կողմից կազմակերպված լեզվաբանների միջազգային գիտաժողովներում։

Մենագրությունների, բժշկագիտական ուսումնական ձեռնարկների և շուրջ 100 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք լույս են տեսել ՀՀ-ում և արտերկրում[1]։

Խմբագրել է 500-ից ավելի ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր, 300-ից ավելի գիտական հոդվածներ[3][4]։

Պարգևներ խմբագրել

2000թ.-ին պարգևատրվել է ԵՊԲՀ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ համալսարանի «Ոսկե մեդալով»,

2005թ.-ին՝ Ստեփանակերտում հայ գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին զեկուցումով հանդես գալու համար համալսարանի ղեկավարության կողմից ստացել է շնորհակալագիր և դրամական պարգև,

2010թ.-ին՝ ԵՊԲՀ հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ «Ոսկե կրծքանշանով»

2014թ.-ին՝ ԵՊԲՀ «Բարձրագույն բժշկական կրթության ներկան և ապագան» խորագրով 20-րդ ուսումնամեթոդական գիտաժողովին ակտիվ մասնակցելու և բանավոր զեկուցումով հանդես գալու համար շնորհվել է «Հավաստագիր»

ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Օշականում մայրենի լեզվին նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար ստացել է շնորհակալագիր

2015թ.դասախոսների վերապատրաստմանը մասնակցելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է վկայական - 0303-15[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ysmu-admin (2019 թ․ հուլիսի 18). «Բժշկագիտության լեզվի նվիրյալը». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Հենրիետա Սուքիասյան | language.sci.am». language.sci.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Հենրիետա Սուքիասյան | Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կայք». old.ysmu.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. 4,0 4,1 «Հայոց լեզվի ամբիոն». ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈւ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.