Հենթի (գետ, Թասմանիա)
Հենթի (անգլ.՝ Henty River), գետ Թասմանիա կղզու արևմտյան մասում (Ավստրալիա)։
Հենթի | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 45,5 կմ |
Գետաբերանի տեղակայում | Հարավային օվկիանոս |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Badger River?, Yolande River? և Tully River? |
Երկրամաս | Թասմանիա |
Աշխարհագրական դիրք
խմբագրելՀենթի գետը սկիզբ է առնում Թասմանիայի արևմտյան մասի լեռնաշղթայում։ Գետի ակունքը գտնվում է Ռիդ լեռան լանջին, ծովի մակերևույթից մոտ 840 մ բարձրության վրա[1], Ռոզբերի քաղաքից մոտ 10 կմ հարավ[2]։
Սկզբնամասում Հենթի գետը հոսում է դեպի հարավ, ապա հատելով Զիան-Հայվե մայրուղին, թեքվում է արևմուտք՝ դեպի Հնդկական օվկիանոս։ Մինչև օվկիանոս թափվելը գետը հատում է Հենթի-Ռոուդ (Henty Road) ավտոմոբիլային ճանապարհը, որը կապում է Ստրան և Զիան քաղաքները[1]։ Ստրան քաղաքից հեռավորությունը կազմում է մոտ 18 կմ[2]։
Հենթի գետի՝ Հնդկական օվկիանոս թափվելու տեղում գտնվում է մի փոքրիկ էստուարի։ Թեև, ըստ պաշտոնական սահմանման, գետաբերանը գտնվում է Մեծ Ավստրալիական ծոցի գոտում, սակայն այն սովորաբար չի նշվում Թասանիայի քարտեզներում։
Հենթի և Փոքր Հենթի (Little Henty River) գետերի ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 831 կմ ²։ Հենթի գետի հիմնական վտակներն են՝ Յոլանդա (Yolande River), Թալլի (Tully River) և Բադջեր (Badger River) գետերը[3]։
Ֆլորա և Ֆաունա
խմբագրելՀենթի գետի մոտակայքում կան թասմանյան դևեր, խայտաբղետ կզաքիսներ և վայրի կատուներ[4]։
Գետում ապրում է կումժա ձկնատեսակը (Salmo trutta, անգլ.՝ brown trout — դարչնագույն իշխան)։ Ձկնորսության շրջանը տևում է օգոստոսի սկզբից մինչև ապրիլի վերջը[5]։ Ձկնորսությունը հնարավոր է ոչ միայն նավակներից, այլ նաև ուղղակի գետի ափից[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «LISTmap». Tasmanian Government Department of Primary Industries and Water. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
- ↑ 2,0 2,1 Terry Edwards. «Henty River — A west Coast Gem» (անգլերեն). www.tasfish.com. Վերցված է 23.06.2014-ին.
- ↑ «Environmental management goals for Tasmanian surface waters — West Coast municipal area (excluding the Gordon and Pieman River catchments) (December, 2000)» (PDF). Environment Protection Authority, Tasmania — epa.tas.gov.au. Վերցված է 13.06.2014-ին.
- ↑ R.J. Taylor (1986). «Notes on the diet of the carnivorous mammals of the Upper Henty River Region, western Tasmania» (անգլերեն). University of Tasmania — eprints.utas.edu.au. Վերցված է 23.06.2014-ին.
- ↑ «Fact Sheet for Henty River» (անգլերեն). Tasmanian Inland Fisheries Service — www.ifs.tas.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 23.06.2014-ին.
- ↑ Greg French. «West Coast sea trout» (անգլերեն). www.tasfish.com. Վերցված է 23.06.2014-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենթի (գետ, Թասմանիա)» հոդվածին։ |