Հենզելն ու Գրետելը
Հենզելն ու Գրետելը (գերմ.՝ Hänsel und Gretel, Յոհաննես և Մարգարետ գերմանական անունների կրճատ ձևերը), Գրիմ եղբայրների հեքիաթներից։ Պատմություն է եղբոր և քրոջ մասին, որոնց սպառնում էր մարդակեր վհուկը։ Վերջինս ապրում էր խորն անտառում՝ հացից և քաղցրավենիքներից պատրաստված տան մեջ։ Երեխաները չար վհուկից ազատվում են իրենց հնարամտության շնորհիվ։ Ըստ Աարնե-Թոմփսոնի հեքիաթային սյուժեների դասակարգման ցուցանիշի՝ «Հենզելն ու Գրետելը» հեքիաթն զբաղեցնում է 327А համարը, շարքը՝ «Երեխաները և մարդակերը»։
Հենզելն ու Գրետելը գերմ.՝ Hänsel und Gretel | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Հեղինակ | Գրիմ եղբայրներ, Յակոբ Գրիմ և Վիլհելմ Գրիմ |
Բնագիր լեզու | գերմաներեն |
Կերպարներ | Hansel?, Gretel? և witch? |
Հրատարակվել է | 1812 |
![]() |
Սյուժե
խմբագրելՏիրող սովի պատճառով երկու երեխաների՝ տղայի և աղջկա հայրը տեղի է տալիս երկրորդ կնոջ՝ երեխաներից ազատվելու հորդորներին և նրանց տանում է անտառ (դա նրան հաջողվում է երկրորդ անգամ)։ Երեխաները, լսելով ծնողների զրույցը, իրենց փրկության համար ձեռնարկում են անհրաժեշտ միջոցները։ Առաջին անգամ Հենզելը ճանապարհին շաղ է տալիս նախապես գրպանները լցրած մանր քարերը։ Այդ նշանների շնորհիվ երեխաները վերադառնում են տուն։ Երկրորդ անգամ չեն կարողանում քարեր հավաքել, քանի որ խորթ մայրը դուռը փակել էր։ Հենզելը ճանապարհին շաղ է տալիս հացի փշրանքներ, որոնք անտառի թռչուններն ուտում են։
Մոլորվելով թավուտ անտառում՝ Հենզելն ու Գրետելը գնում են ձյունասպիտակ թռչնակի հետևից և հասնում քաղցրաբլիթե տնակի (տունը հացից էր, տանիքը՝ անուշահացից, պատուհանները՝ սառնաշաքարից), որտեղ ընկնում են երեխաներ ուտող վհուկի ծուղակը։ Վհուկը եղբորը վանդակն է գցում, իսկ քույրը, վհուկի սպառնալիքներին ենթարկվելով, 4 շաբաթ կերակրում է եղբորը, որպեսզի վերջինս գիրանա, և պառավը նրան ուտի։ Հենզելը խաբում է վատ տեսնող վհուկին՝ իր մատի փոխարեն ցույց տալով ոսկոր։ Չկարողանալով այլևս համբերել՝ չարագործը ցանկանում է Գրետելին կենդանի եփել, բայց աղջիկը, հնարամտություն դիմելով, սպանում է վհուկին՝ փակելով վառարանի մեջ։
Վհուկի թանկագին քարերից վերցնելով՝ երեխաները փորձում են վերադառնալ հայրական տուն։ Բադը նրանց օգնում է անցնել լիճը, իսկ ճանապարհի մնացած մասը գտնում են անտառի նշաններով։ Նրանց բացակայության ժամանակ խորթ մայրը անհայտ պատճառներով մահացել էր։ Վհուկի տնից վերցրած թանկագին քարերը նրանց բավականացնում է ամբողջ կյանքում։
Սյուժեի պատմություն և վերլուծություն
խմբագրելՅակոբ և Վիլհելմ Գրիմները «Հենզելն ու Գրետելը» լսել են Դորտխեն Վիլդից՝ Վիլհելմի կնոջից, ու հեքիաթը տպագրել 1812 թվականին իրենց ժողովածուում[1]։ Այդ պատմության մեջ փայտահատն ու իր կինը երեխաների կենսաբանական ծնողներն են և միասին կրում են իրենց երեխաներից հրաժարվելու մեղքը։ Ենթադրություններ են արվել[2][3], որ հեքիաթի աղբյուրներն սկիզբ են առել Մեծ սովի ժամանակաշրջանից (1315-1317), երբ երեխաներին բախտի քմահաճույքին թողնելը և նույնիսկ կաննիբալիզմը տարածված երևույթներ էին։ Հետագայում կատարվել են որոշակի փոփոխություններ․ կինը դարձել է խորթ, փայտահատը դեմ է դուրս գալիս կնոջ՝ երեխաներին թողնելու պլաններին, կատարվում են կրոնական մեջբերումներ[1]։
Բանահավաքներ Իոնա և Պյոտր Օպիները «Դասական հեքիաթներ» աշխատության մեջ (1974) ցույց են տվել, որ «Հենզելն ու Գրետելը» պատկանում են եվրոպական, հատկապես Բալթիկայի շրջանում (որտեղ պատմում էին մարդակերների ձեռքը պատահականորեն ընկած և նրանց կողմից խաբված երեխաների մասին) հայտնի պատմությունների թվին։ Պատմությունը նման է Շառլ Պերոյի «Մատնաչափիկը» (1697) հեքիաթի առաջին մասին և Մադամ դը’Օնուայի «Умный Пепел» (1721) հեքիաթին։ Երկուսում էլ լքված երեխաները տուն վերադառնալու ճանապարհին նշաններ են թողնում։ Օպիները նշում են, որ «Умный Пепел» հեքիաթում հերոսուհին այրում է հսկային՝ նույն ձևով հրելով ջեռոցի մեջ։ Լեզվաբան և բանահավաք Էդվարդ Վայդան գտնում է, որ այդ պատմությունները հնդեվրոպական հասարակության մեջ գոյություն ունեցող ինիցիացիայի ծիսակատարությունների արձագանք են[4]։
Քաղցրավենիքներից պատրաստված տնակ հայտնաբերվել է Կոկան հեքիաթային երկրի մասին պատմող 14-րդ դարի ձեռագրերում[5]։ Բացի այդ, հին հռոմեացիների մոտ սովորույթ է եղել կաթնահունցի խմորից տնակներ թխելը, որոնք դնում էին տան զոհասեղանին։ 1-2 օրվա ընթացքում տնակն ուտում էին, ինչը խորհրդանշում էր աստվածների հետ միավորվելը։
Մարիա Թատարը «Դասական հեքիաթների մեկնաբանություն» աշխատության մեջ նշում է, որ վառարանի մեջ վհուկի կործանումը կարդացվել է որպես «Երրորդ Ռայխի սարսափների» նախանշան։ Քանի որ վհուկը հաճախ ներկայացվում է «հրեական կարծրատիպային առանձնահատկություններում, հատկապես 20-րդ դարի պատկերներում», նրա մահվան տեսարանը դառնում է «էլ ավելի չարագույժ»։ Թատարը նշում է, որ բանաստեղծուհի Էն Սեքստոնը, վերաշարադրելով «Հենզելն ու Գրետելը», երեխաներից հրաժարվելը նկարագրել է որպես «վերջնական լուծում»[1]։
Մաքս Լյուտին նկատում է, որ մայրը կամ խորթ մայրը մահանում է, երբ երեխաներն սպանում են վհուկին՝ ակնարկելով, որ մայրը կամ խորթ մայրը և վհուկը, փաստորեն նույն կինն են կամ էլ առնվազն իրար շատ նման են[6]։ Բացի երեխաների սպառնացող վտանգները (ինչպես նաև նրանց գիտակցության մեջ) առաջին պլան մղելը՝ հեքիաթում քննվում է նաև ապրուստ վաստակելու թեման․ մայրը կամ խորթ մայրը ցանկանում է խուսափել սովից, միևնույն ժամանակ վհուկն ունի քաղցրավենիքներից պատրաստված տուն, որպեսզի գայթակղի և ուտի երեխաներին[1]։
Արվեստում
խմբագրել- Թատերական աշխարհում ամանորյա ամենահայտնի մանկական օպերան Գրիմ եղբայրների հեքիաթի մոտիվներով Էնգելբերտ Համփերդինքի կողմից գրված «Հենզելն ու Գրետելը» օպերան է[7][8]։
- Հեքիաթն ընդօրինակվել է «Bewitched Bunny» ամերիկյան մուլտֆիլմում (1954)։
- «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի հերոսները բազմիցս հիշատակվում են Սթիվեն Քինգի «Մութ աշտարակը» գրքերի շարքում, մասնավորապես 3-րդ և 7-րդ գրքերում, ինչպես նաև Քինգի այլ ստեղծագործություններում։
- Նյու Յորքում գործում է Hanzel und Gretyl ինդուստրիալ մետալ խումբ։
- Հենզելն ու Գրետելը հիշատակվում են «Մի անգամ հեքիաթում» սերիալում։
- Սեսիլիա Ախերնն իր «Կախարդական օրագիր» գրքում բազմիցս ակնարկ է կատարում «Հենզելն ու Գրետելը» հեքիաթին։
- Հենզելն ու Գրետելը «Կարմիր Գլխարկն ընդդեմ չարիքի» մուլտֆիլմում գլխավոր անտագոնիստներն են։
- Հենզելի ու Գրետելի պատմությունը հիշատակվում է «CSI - Հանցագործության վայրը։ Լաս Վեգաս» սերիալի «Ծամոն» (Gum Drops) էպիզոդում, որտեղ քրեագետ Նիկը ծամոնի հետքերով գտնում է աղջկան[9]։
- «Գրիմ եղբայրները» ֆիլմում հեղինակների մյուս հեքիաթների շարքում հիշատակվում է Հենզելի և Գրետելի մասին հեքիաթը։
- We Butter the Bread With Butter գերմանական խմբի թրեքն է «Hänsel und Gretel»։
- 2013 թվականին թողարկվել է «Վհուկ որսորդները» (Hansel & Gretel: Witch Hunters) ֆիլմը, որը համարվում է հեքիաթի շարունակությունը և միաժամանակ Գրիմ եղբայրների պատմության սյուժեի փոփոխված ձևը։
- 2002 թվականին «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի հիման վրա նկարահանվել է հերթական ֆիլմը, որտեղ հեքիաթը երեխաներին պատմում է հայրը։ Ֆիլմում կան ժամանակակից տարրեր։ Ռեժիսորը Հերի Ջ․ Տանիկլիֆն է։
- Հենզելն ու Գրետելը «Հենզելն ու Գրետելը։ Կախարդանքի դեմ պայքարողները» (Hansel and Gretel: Warriors of Witchcraft) ֆիլմի (2013) գլխավոր հերոսներն են։
- The Vision Bleak գերմանակն խմբի "Witching Hour" ալբոմի (2013) "«The Wood Hag»" երգը նվիրված է մարդակեր վհուկներին։ Երգը պատմում է Հենզելի և Գրետելի արկածների մասին։ Երգի հիման վրա նկարահանվել է անիմացիոն տեսահոլովակ մինի-մուլտֆիլմի ձևով[10]։
- Nevermind հոգեբանական խաղի կրթական առաքելության սյուժեն հիմնված է «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի վրա։
Դրամագիտության մեջ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Tatar 2002, p. 44, 45, 54, 56, 57
- ↑ Don Keko The Great Famine (1315-1317) // Examiner.com, 25.05.2012
- ↑ Lynn H. Nelson The Great Famine (1315-1317) and the Black Death (1346—1351) Արխիվացված 2008-03-08 Wayback Machine // Medieval History Lectures
- ↑ Vajda 2010
- ↑ Opie & Opie 1974, էջ. 237
- ↑ Lüthi 1970, p. 64
- ↑ «Большой Театр», 233 сезон. № 2 (2680), февраль 2009
- ↑ Опера Хумпердинка «Гензель и Гретель»
- ↑ en:CSI: Crime Scene Investigation (season 6)#Episodes
- ↑ «The Vision Bleak - The Wood Hag». Prophecy Productions BroadCast. 4 сент. 2013 г. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Литературные герои на монетах Франции. Сказки
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենզելն ու Գրետելը» հոդվածին։ |