Հեյդի Լյոքե

նորվեգուհի հանդբոլիստ

Հեյդի Լյոքե (նորվ.՝ Heidi Løke, դեկտեմբերի 12, 1982(1982-12-12), Տյոնսբերգ, Վեստֆոլ, Նորվեգիա), նորվեգուհի հանդբոլիստ, նորվեգական «Սթորհամար» ակումբին և Նորվեգիայի հավաքականի գծային։ 2012 թվականի Օլիմպիական չեմպիոն[3], 2011 և 2015 թվականների աշխարհի չեմպիոն[4], 2008, 2010 և 2014 թվականների Եվրոպայի չեմպիոն։

Հեյդի Լյոքե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝նորվ.՝ Heidi Løke
Ազգություն՝նորվեգուհի
Մասնագիտացում՝Հանդբոլ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝Դեկտեմբերի 12, 1982թ.
Ծննդավայր՝Տյոնսբերգ, Նորվեգիա
Ակումբ՝Győri Audi ETO KC?
173 սանտիմետր
Քաշ՝68 կիլոգրամ[1]

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Սկզբնապես Հեյդի Լյոքեյը հետաքրքրվում էր ֆուտբոլով։ 10 տարեկան հասակում սկսեց զբաղվել հանդբոլով և ընդունվեց «Ռունար» ակումբի դպրոց[4]։ 2000 թվականին, որպես գծային, ընդգրկվեց «Լավրիկ» ակումբի կազմում, սակայն նոր ակումբում հաջողությունների չհասավ՝ խաղալով ակումբի երկրորդ կազմում երկու մրցաշրջան և դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր[5]։ 2002 թվականի ամռանը տեղափոխվել է «Գերպեն» ակումբ, որը հայտնվել էր մրցաշրջանի ետին լիգա։ Սակայն հաջորդ տարի ակումբը վերադարձավ բարձրագույն խումբ։ Լյոքեն մասնակցել է Գավաթակիրների գավաթի 2005/2006 և 2006/2007 մրցաշրջաններին։ 2007 թվականին հղիության հետևանքով ժամանակավորապես դադարեցրել է սպորտային գործունեությունը[6]։ Ամուսնու խորհրդով Լյոքեն տեղափովում է «Օլբորգ» ակումբ[7]։

Սպորտային կարիերայի վերսկսումից հետո Հեյդին խաղաց 2007/2008 մրցաշրջանը, որի ավարտին վերադարձավ «Լավրիկ»[8]։ 2008/2009 մրցաշրջանում Հեյդին դարձավ Նորվեգիայի չեմպիոն և 216 գոլով ճանաչվեց մրցաշրջանի լավագույն հարձակվող[9]։ Մեկ տարի անց նա կրկնեց իր հաջողությունը՝ կրկին դառնալով մրցաշրջանի լավագույն հարձակվող (204 գոլով)[10]։ 2010/2011 մրցաշրջանում Հեյդին խփեց 221 գոլ և սահմանեց լիգայի ռեկորդ՝ առաջ անցնելով Լինի Կրիստ Ռեգելհուտին[11]։ 2011 թվականի ամռանը նա տեղափոխվեց հունգարական «Դյորի ԷՏՈ» ակումբ[12], բայց հասցրեց «Լավրիկ» ակումբի կազմում նվաճել Գավաթակիրների գավաթի առաջնությունը։ 2012/2013 մրցաշրջանում Հեյդին «Դյորիի» կազմում նվաճեց առաջնություան և Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը[13]։ 2017 թվականին Հեյդի Լյոքեն վերադառնում է Նորվեգիա՝ «Սթոնհամար» ակումբի հետ կնքելով պայմանագիր[14]։

Նորվեգիայի հավաքական խմբագրել

Հեյդի Լյոքեն Նորվեգիայի հանդբոլի կանանց հավաքականի կազմում խաղացել է 118 խաղ և խփել 402 գոլ[15]։ Հավաքականի կազմում առաջին անգամ խաղացել է 2006 թվականի ապրիլի 7-ին[16]։ Նույն թվականին առաջին անգամ ընդգրկվել է Եվրոպայի առաջնության հայտացուցակում[17]։ 2008, 2010 և 2011 թվականներին Եվրոպայի առաջնությունում հաղթանակներ է գրանցել[18][19][20]։ 2010 և 2011 թվականներին ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում։ 2012 թվականին մասնակցել է Օլիմպիական խաղերին և դարձել խորհրդանշական հավաքականի անդամ[21]։ 2012 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր՝ հայտնվելով նաև խորհրդանշական հավաքականում[22]։ 2009 թվականին դարձեծ է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[23]։ 2013 թվականի հանդբոլի աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր՝ վեց խաղում խփելով 21 գոլ[24], սակայն Նորվեգիան գրանցել է 5-րդ արդյունք։ Նույն թվականի հուլիսին Լյոքեն հայտարարեց հավաքականից հեռանալու մասին, բայց հոկտեմբերին կրկին վերադարձավ ազգային հավաքական[25][26]։ 2014 թվականի Եվրոպայի հանդբոլի առաջնությունում Նորվեգիայի հավաքականի կազմում Հեյդի Լյոքեն հաղթանակ գրանցեց և դարձավ նվաճեց եվրոպական մրցումներում երրորդ ոսկե մեդալը՝ ընդգրկվելով նաև խորհրդանշական հավաքական[27]։

Անձնական կյանք խմբագրել

Հեյդի Լյոքեն ծծվել է հանդբոլիստների ընտանիքում։ Նրա եղբայրը՝ Ֆրանկը և քույրը՝ Լիզան նույնպես հանդիսանում են պրոֆեսիոնալ խաղացողներ։ Հեյդին երկու անգամ ամուսնացել է։ Նրա առաջին ամուսինը եղել է իր մարզիչ Լեյֆ Գաուտեսթադը։ Այս ամուսնությունից 2007 թվականին ծնվել է նրանց որդի Ալեքսանդրը։ Երկրորդ անգամ ամուսնացել է 2010 թվականին մարզիչ Բեն Կառլի հետ[28][29][30]։ Վերջինի հետ ամուսնալուծվել է 2010 թվականին։ 2013 թվականին Բեմը մահացել է քաղցկեղից[31]։

2017 թվականի հունիսի 30-ին իր ընկեր Բյորն Վեստրում Ուլսոնից ունեցել է որդի՝ Օսկարին, որից վեց օր անց վերադարձել է մարզումների։

Նվաճումներ խմբագրել

Թիմային խմբագրել

Անհատական խմբագրել

  • Աշխարհի լավագույն գանդբոլուհի՝ 2011
  • Նորվեգիայի տարվա հանդբոլիստուհի՝ 2009, 2010, 2011[32]
  • Խորհրդանշական հավաքականների խաղացող՝ 2010 (Եվրոպայի առաջնություն), 2011 (Աշխարհի առաջնություն), 2012 (Օլիմպիական խաղեր), 2012 (Եվրոպայի առաջնություն), 2014 (Եվրոպայի առաջնություն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Olympedia — 2006.
  2. 2,0 2,1 http://www.ihf.info/MediaCenter/News/NewsDetails/tabid/130/Default.aspx?ID=1188
  3. Հեյդի Լյոքենի էջը 2012 թվականի Օլիմպիական խաղերի կայքում:(անգլ.)
  4. 4,0 4,1 Løke mener Larvik sparket kjæresten som rein hevn.(նորվ.)
  5. Heidi Løke på europamester. Արխիվացված 2013-03-31 Wayback Machine(նորվ.)
  6. Gjerpen-stjernen Heidi Løke (24) er gravid, og mister resten av sesongen.(նորվ.)
  7. Gautestad blir Aalborg-trener.(չաշխատող հղում)(նորվ.)
  8. Løke tre år til Larvik. Արխիվացված 2016-12-03 Wayback Machine(դան.)
  9. Topscore Postenligaen Kvinner Sesongen 2008/2009.(նորվ.)
  10. www.handball.no: Topscore Postenligaen Kvinner Sesongen 2009/2010.(նորվ.)
  11. www.vg.no: Løke tangerte Riegelhuth-rekord.(նորվ.)
  12. Heidi Løke klar for Györ.(նորվ.)
  13. Györ end their final curse. Արխիվացված 2017-08-12 Wayback Machine(անգլ.)
  14. Heidi Loke to join Storhamar!
  15. Հեյդի Լյոքեյի էջը Նորվեգիայի հանդբոլի ֆեդերացիայի կայքում:(նորվ.)
  16. www.handball.no: Debuterer i Ungarn.(նորվ.)
  17. Håndballjentene til EM i Sverige.(նորվ.)
  18. Jakter på tidenes gullfangst i romjula. Արխիվացված 2015-12-22 Wayback Machine(նորվ.)
  19. Tre norske på EMs All Star-lag.(նորվ.)
  20. Heidi Løke på All Star Team.(նորվ.)
  21. Kvindernes All-Star hold. Արխիվացված 2013-10-20 Wayback Machine(նորվ.)
  22. EM 2012 All star team. Արխիվացված 2013-09-12 Wayback Machine(նորվ.)
  23. VM-troppen til Kina.(նորվ.)
  24. Cumulative Statistics. Արխիվացված 2016-04-20 Wayback Machine(անգլ.)
  25. Rekordeuropameister verliert Schlüsselspielerin.(գերմ.)
  26. Ehemalige Welthandballerin kehrt zurück.(գերմ.)
  27. EHF EURO All-star team announced. Արխիվացված 2014-12-21 Wayback Machine(անգլ.)
  28. Løke forlater Larvik. Արխիվացված 2012-03-25 Wayback Machine(նորվ.)
  29. Verdens aller beste.(նորվ.)
  30. Landslagsstjerne singel igjen.(նորվ.)
  31. Larvik vil forsere Løke-prosessen. Արխիվացված 2012-12-20 Wayback Machine(նորվ.)
  32. Årets spiller.(նորվ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյդի Լյոքե» հոդվածին։