Հեյդե Թամզալի (ֆր.՝ Haydée Tamzali, օգոստոսի 23, 1906(1906-08-23)[1], Թունիս, Ֆրանսիա - օգոստոսի 20, 1998(1998-08-20)[1], Թունիս, Թունիս), թունիսցի դերասան, գրող, ռեժիսոր և սցենարիստ։ Համարվում է Աֆրիկայի առաջին կին սցենարիստը։

Հեյդե Թամզալի
Ծնվել էօգոստոսի 23, 1906(1906-08-23)[1]
ԾննդավայրԹունիս, Ֆրանսիա
Վախճանվել էօգոստոսի 20, 1998(1998-08-20)[1] (91 տարեկան)
Վախճանի վայրԹունիս, Թունիս
Մասնագիտությունսցենարիստ, կինոդերասանուհի, film colorist, մոնտաժող, լրագրող և գրող
Քաղաքացիություն Թունիսի ֆրանսիական պրոտեկտորատ և  Թունիս
 Haydée Tamzali Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Հեյդե Թամզալին ծնվել է 1906 թվականի օգոստոսի 23-ին Թունիսում[2]։ Ռեժիսոր Ալբերտ Սամամա Չիքլիի դուստրն է[3]։ Նրա մայրը իտալուհի էր, ով ծնվել էր Միանկա Ֆերրերոյում[4]։

Կարիերա խմբագրել

Հեյդե Թամզալին վաղ հասակից աշխատել է հոր հետ[5]։ Նա ղեկավարել է իր կողմից գրված «Զոհրա» ֆիլմը, որտեղ խաղացել է գլխավոր դեր (1922)։ Այդ ֆիլմը համարվում է Թունիսի առաջին խաղարկային ֆիլմը։ 1924 թվականին մեկ այլ համր դրամա է նկարահանվել՝ Ain el-Ghezal-ը, որտեղ գլխավոր դերում կրկին հանդես է եկել Հեյդե Թամզալին։ Ֆիլմի սցենարում նա գրել է.

  Որպեսզի ցույց տանք, թե ինչ վատ են կանանց վերաբերվում տղամարդկանց աշխարհում, երբ նրանց «վաճառում են» նախապես պայմանավորված ամուսնության։
- Գրել է Հեյդե Թամզալին[6]
 

Հեյդեն նկարահանվել է նաև ռեժիսոր Ռեքս Ինգրամի «Արաբը» ֆիլմում (1924), բայց նրա հայրը չի թողնում նրան տեղափոխվել Հոլիվուդ և հետամուտ լինել դերասանական կարիերային[7][8]։

Արդեն չափահաս Հեյդե Թամզալին ամուսնանում և մեծացնում է իր երկու երեխաներին, ապրել է Ալժիրում և Փարիզում, գրել է խոհանոցային գիրք Հյուսիսային Աֆրիկայի խոհանոցի մասին(La Cuisine en Afrique du Nord)[9][10]:

1996 թվականին Հեյդեն նկարահանվել է «A Summer in La Goulette» ֆիլմում, նկարահանված՝ Ֆերիդ Բոուհեդիրի կողմից։

Ֆիլմագրություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. Տեղեկություններ kinopedia կայքից(չաշխատող հղում)
  3. Luke McKernan, "Albert Samama Chikly" Who's Who of Victorian Cinema (revised July 2015).
  4. Giulia Echites, "Visionario Chikly, portò il cinema (e la bicicletta) agli africani" la Reppublica (July 11, 2015).
  5. "Tunisian Jew Starts the First African Film Production" Wisconsin Jewish Chronicle (June 27, 1924): 1. via Newspapers.com  
  6. Ouissal Mejri, "Tunisia" in Jill Nelmes and Jule Selbo, eds., Women Screenwriters: An International Guide (Palgrave Macmillan 2015). ISBN 978-1-137-31238-9
  7. Roy Armes, African Filmmaking: North and South of the Sahara (Indiana University Press 2006): 25. ISBN 978-0-253-34853-1
  8. Ruth Barton, Rex Ingram: Visionary Director of the Silent Screen (University Press of Kentucky 2014): 130. ISBN 978-0-8131-4711-6
  9. Haydée Tamzali, La Cuisine en Afrique du Nord (VILO 1999). ISBN 978-0-905500-54-6
  10. Grace Kirschenbaum, "Reading Food: Eating in Tongues" Los Angeles Times (November 8, 1990).