Հեյդելբերգի դպրոց (անգլ.՝ Heidelberg School), 19-րդ դարի ավստրալիական գեղարվեստական շարժում։ Ավելի ուշ բնութագրվել է որպես Ավստրալիական իմպրեսիոնիզմ։

Այս դպրոցի նկարիչների աշխատանքները հանդիսանում են Ավստրալիայի մշակութային ժառանգության մի մասը։ Նրանց աշխատանքները լայնորեն ներկայացված են Ավստրալիայի գեղարվեստական պատկերասրահներում, ներառյալ՝ Ավստրալիայի ազգային պատկերասրահը, Վիկտորիայի ազգային պատկերասրահը և Հարավային Ուելսի գեղարվեստական պատկերասրահը։

Պատմություն խմբագրել

Անվանումը վերաբերում է այն ժամանակվա Մելբուրնից արևելք գտնվող Հեյդելբերգի գյուղական տեղանքին, որտեղ աշխատում էին այդ ոճը կիրառող նկարիչներ, այդ թվում՝ Արթուր Սթրիթոնը, Ուոլթեր Ուիզերսը, Թոմ Ռոբերթսը, Ֆրեդերիկ Մակ-Կաբբինը, Չարլզ Կոնդերը[1]։

Ցուցահանդես խմբագրել

1889 թվականի օգոստոսին Հեյդելբերգի դպրոցի նկարիչները Մելբուրնի Swanston Street փողոցի Buxton's Rooms շենքում, որը Մելբուրնի ռատուշայի դիմաց է գտնվում, կազմակերպեցին 9 by 5 Impression Exhibition ցուցահանդեսը[2]։

 
Լուի Աբրահամսը՝ ծխախոտով

Ցուցահանդեսին հիմնականում ներկայացված էին Սթրիթոնի, Ռոբերթսի և Կոնդերի աշխատանքները, ինչպես նաև ոչ նշանակալի մասնակցություն ունեին Մակ-Կաբբինը, քանդակագործ Չարլզ Ռիչարդսոնն ու National Gallery of Victoria Art School գեղարվեստական դպրոցի ուսանողները։ Ցուցահանդեսում ընդգրկված 183 աշխատանքների մեծամասնությունն արված էր սիգարի համար նախատեսված փայտե արկղիկների կափարիչների վրա՝ 9 դյույմը 5 դյույմի վրա 23 × 13 սմ չափսերով. այստեղից էլ ահա ցուցահանդեսի անվանումը։ Այցելուների ուշադրությունը գրավելու և նկարների ոչ մեծ չափսերն ընդգծելու նպատակով դրանք ներկայացված էին նվենուց պատրաստված լայն շրջանակների մեջ, որոնք տարատեսակ դեկորացիաներով էին զարդարված։ Կափարիչների մեծամասնությունը վերցրել էին Լուի Աբրահամսի (ծխախոտի բնագավառի ձեռնարկատեր, նկարիչ և մեկենաս, Հեյդելբերգի դպրոցի Box Hill artists' camp ճամբարի մասնակից) ծխախոտի խանութից։ Ցուցահանդեսն աժիոտաժ առաջացրեց Մելբուրնում, և հասարակության մի լայն շերտ դրական արտահայտվեց ցուցահանդեսի մասին. ցուցահանդեսի բացումից 2 օր հետո՝ ցուցադրանմուշների մեծամասնությունն արդեն վաճառված էր։ Ցուցահանդեսը նշանակալի իրադարձություն դարձավ ավստրալիական արվեստի պատմության մեջ[3]։ Մինչ օրս պահպանվում է ցուցահանդեսի ժամանակ ներկայացված բոլոր ցուցադրանմուշների մեկ երրորդ մասը, որոնցից շատերը պահպանվում են Ավստրալիայի մասնավոր և հանրային հավաքածուներում, վաճառվում են աճուրդների ժամանակ՝ բավականին բարձր արժեքով[4]։

Գործունեություն խմբագրել

 
Grosvenor Chambers շենք

1888 թվականին Մելբուրնի Քոլինզ փողոցում բացվեց Grosvenor Chambers շենքը, որը հատուկ կառուցվել էր նկարիչների համար և իրենից ներկայացնում էր գեղարվեստական արվեստադպրոցների համալիր։ Այս շենքը շատ արագ դարձավ Մելբուրնի գեղարվեստական կյանքի կենտրոնը և Հեյդելբերգի դպրոցի որոշ նկարիչների տեղակայման վայրը. առաջինն այստեղ հաստատվեցին Թոմ Ռոբերթսը, Ջեյն Սազերլենդը և Կլարա Սաութերնը, շուտով նրանց օրինակին հետևեցին Արթուր Սթրիթոնը, Չարլզ Կոնդերը և Լուի Աբրահամսը[5]։

Երբ 1890 թվականին Մուլբերնում բուռն թափ էր առել տնտեսական ճգնաժամը (Baring crisis), որը կապված էր լոնդոնյան Barings Bank-ի անվճարունակության հետ, Հեյդելբերգի դպրոցի երկու նկարիչներ՝ Ռոբերթսը և Սթրիթոնը, տեղափոխվեցին Սիդնեյ՝ սկզբում ցրելով իրենց ճամբարը, ապա հիմնավորվելով Curlew Camp ճամբարում։ Երբեմն նրանց էին միանում այլ գեղանկարիչներ, ովքեր ապրում էին քիչ հեռու տեղակայված Balmoral Camp ճամբարում։ Նրանց թվում էր նաև նկարչության ակնառու ուսուցիչ և Հեյդելբերգի դպրոցի կողմնակից Ջուլիան Էշթոնը։ Էշթոնը Հարավային Ուելսի գեղարվեստական դպրոցի հոգաբարձուն էր, նրա կողմից Սիդնեյում իրականացվող հովանավորչությունը՝ ուղղված Հեյդելբերգի դպրոցին, ոգեշնչում էր մելբուրնեցի այլ նկարիչների՝ միանալու Էշթոնին։ Սիդնեյից Սթրիթոնը և Ռոբերթսը գնացին Նոր Հարավային Ուելս, որտեղ 1890-ական թվականների սկզբին նրանք նկարեցին իրենց ամենահայտնի աշխատանքներից մի քանիսը։

Ինչպես և իրենց ժամանակակիցներից շատերը Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում՝ Հեյդելբերգի դպրոցի անդամներն էլ ընդունում էին գեղանկարչության իմպրեսիոնիստական ոճը. նրանք կանոնավոր կերպով պեյզաժներ էին նկարում պլեներների վրա և ձգտում էին պատկերել առօրյա կյանքը։ Նրանք հետաքրրքություն էին ցուցաբերում լուսավորման էֆեկտների վրա և փորձարկում էին վրձինով աշխատանքի տարատեսակ տեխնիկա։ Ի տարբերություն ֆրանսիացի իմպրեսիոնիստների ավելի ռադիկալ մոտեցման՝ Հեյդելբերգի դպրոցի նկարիչները հաճախ պահպանում էին որոշակի ակադեմիական նրբերանգ՝ պարզության և կոմպոզիցիայի ձևում։ Նրանք ոչ միայն հետևում էին միջազգային տենդենցներին, այլև ջանում էին ստեղծել այնպիսի նկարներ, որոնք կպատկերեին «պարզորոշ ավստրալիականը»[6]։ Հեյդելբերգի դպրոցի բազմաթիվ նկարիչներ նաև հանդիսանում էին Վիկտորիայի նկարիչների համայնքի անդամ։

Հեյդելբերգի դպրոցի նկարիչներ՝

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գեյդելբերգի դպրոց
  2. «9 by 5 Impression Exhibition». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  3. William Moore (1934). The Story of Australian Art. Sydney: Angus & Robertson. 0-207-14284-X. p. 74
  4. «9 by 5 Impression Exhibition». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  5. «Grosvenor Chambers and the city of Melbourne». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  6. Australian Impressionism: Education Resource Արխիվացված 2013-11-22 Wayback Machine, National Gallery of Victoria. Retrieved 16 March 2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյդելբերգի դպրոց» հոդվածին։