Հեյդար մզկիթ

մզկիթ Բաքվում

Հեյդար մզկիթ (ադրբ.՝ Heydər Məscidi), մզկիթ Բաքվում, որը կառուցվել է 2013-2014 թվականներին, Իլհամ Ալիևի կողմից։ Հեյդար մզկիթը գտնվում է Բաքվի Բինագադի շրջանում։ Մզկիթը կոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով։

Հեյդար մզկիթ
Heydər məscidi
Տեսակմզկիթ
Երկիր Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Բաքու, Բինեկեդի շրջան, Ադրբեջան
Կառուցման սկիզբ2012
Կառուցման ավարտ2014[1]
Ճյուղ/ավանդույթիսլամ
ՀիմնադիրԻլհամ Ալիև
Անվանված էՀեյդար Ալիև
Ճարտարապետություն
ՃարտարապետAdalet Mammadov?
ՈճՇիրվան-Ապշերոնի դպրոց
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Մզկիթը բացվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին[2]։ Մզկիթը կառուցվել է 12.000 մ² տարածքով։ Մզկիթի շինարարությունը պատկանում է Շիրվան-Աբշերոն ճարտարապետական դպրոցի։ Մզկիթն ունի 4 մինարեթ, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը կազմում է 72 մետր, 9 մեծ ու փոքր գմբեթ, որոնցից գլխավորի բարձրությունը կազմում է 36 մետր։ Մզկիթի ընդհանուր բարձրությունը կազմում է 81 մետր։ Մզկիթի շինարարությունը մեկնարկել է 2012 թվականի վերջին։ Մզկիթի տարածքը կազմում է 4000 քառակուսի մետր։ Աղոթելու հարթակի տարածքը կազմում է 900 քառակուսի մետր, իսկ կանանց համար նախատեսված սրահի տարածքը՝ 350 քառակուսի մետր[3]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել