Հելիկե (հուն․՝ Ἑλίκη), կամ Յուպիտեր XLV, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Սքոթ Շեփարդի ղեկավարած խմբի կողմից, հայտնաբերման մասին հայտարարվել է 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 6 ժամանակավոր անվանումը[1][3][4]։


Հելիկե
(Յուպիտեր XLV)
Orthosie
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է6 փետրվար 2003[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից)
Բացարձակ մեծություն (H)22,6[2]
Հեռավորությունը Յուպիտեր21 263 000 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Էքսցենտրիսիտետ0,156[2]
Սիդերիկ պարբերություն634,8 օր[2]
Թեքվածություն154,8° (խավարածրի հարթության նկատմամբ)
156° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ~2 կմ (ենթադրված)
Զանգված~9×1013 կգ
Միջին խտություն2,6 գ/սմ3 (ենթադրված)
Ալբեդո0,04 (ենթադրություն)
Մթնոլորտային տվյալներ

Հելիկեն ունի մոտ 4 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 21 263 000 միլիոն կմ հեռավորության վրա, 634,8 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 154,8° խավարածրի հարթության նկատմամբ (156° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,156 է[1][2]։

Հելիկեն պատկանում է Անանկեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[5]։

Արբանյակի անունը տրվել է 2005 թվականի մարտին, այն անվանվել է Հունական դիցաբանության նիմփա Հելիկեի անունով, ով մեծացրել էր Զևսին[6]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Daniel W. E. Green (2003 թ․ մարտի 4). «IAUC 8087: Satellites of Jupiter». International Astronomical Union.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Sheppard, Scott S. «Jupiter's Moons». carnegiescience.edu. sites.google.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  3. Brian G. Marsden (2003 թ․ մարտի 4). «MPEC 2003-E11 : S/2003 J 1, 2003 J 2, 2003 J 3, 2003 J 4, 2003 J 5, 2003 J 6, 2003 J 7». International Astronomical Union Minor Planet Center.
  4. Brian G. Marsden (2003 թ․ մարտի 7). «MPEC 2003-E29 : S/2003 J 9, 2003 J 10, 2003 J 11, 2003 J 12; S/2003 J 1, 2003 J 6». International Astronomical Union Minor Planet Center.
  5. Scott S. Sheppard, David C. Jewitt, Carolyn Porco; Jupiter's Outer Satellites and Trojans Արխիվացված 2007-06-14 Wayback Machine, in Jupiter: The Planet, Satellites and Magnetosphere, edited by Fran Bagenal, Timothy E. Dowling, William B. McKinnon, Cambridge Planetary Science, Vol. 1, Cambridge, UK: Cambridge University Press, 0-521-81808-7, 2004, pp. 263-280
  6. Daniel W. E. Green (2005 թ․ մարտի 30). «IAUC 8502: Satellites of Jupiter». International Astronomical Union.