Հաֆիզ Իբրահիմը (ամբողջական անուն՝ արաբ․՝ محمد حافظ بن إبراهيم ‎‎, Մուհամմադ Հաֆիզ Իբրահիմ, փետրվարի 24, 1872(1872-02-24), Ասյութ, Եգիպտոս - հուլիսի 31, 1932(1932-07-31), Կահիրե, Եգիպտոս), արաբ բանաստեղծ, համարվում է ժամանակակից արաբական բանաստեղծության հիմնադիրներից մեկը։

Հաֆիզ Իբրահիմ
حافظ إبراهيم
Ծնվել էփետրվարի 24, 1872(1872-02-24)
ԾննդավայրԴայրուտ
Եգիպտոս Եգիպտոս
Վախճանվել է21 հունիսի 1932
Վախճանի վայրԿահիրե
Եգիպտոս Եգիպտոս
Մասնագիտություն(բանաստեղծ)
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Եգիպտոս
Ուշագրավ աշխատանքներ«Հրաժեշտ լորդ Կրոմերին»
«Սատիհի գիշերները» մակամա
«եգիպտուհիների ցույցը»
ԱնդամակցությունԴամասկոսի արաբերենի ակադեմիա
 Hafez Ibrahim Վիքիպահեստում

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին արաբական պոեզիայի զարգացումը կապված է նեոդասականության հետ, կասիդայի վերածնունդով։ Արաբական գրականության մեջ նեոդասականությունն այն է, որ պետք է պահպանել հին արաբական պոեզիայի ձևը՝ կասիդան, հարմարացնել ժամանակի պահանջներին։ Այս ժանրի առավել հայտնի ներկայացուցիչներն են Մահմուդ Սամի ալ-Բարուդին, Հաֆիզ Իբրահիմը, Ահմադ Շաուկին։

Կենսագրություն խմբագրել

19-րդ դարի վերջին Եգիպտոսի գրական կյանքում փայլեց ևս մի աստղ՝ Հաֆիզ Իբրահիմը՝ «Նեղոսի բանաստեղծը»։ Այս անունը նա ստացել էր, որովհետև Եգիպտոսի բանաստեղծներից ոչ ոք այդքան գեղեցիկ չի կարողցաել նկարագրել Նեղոսը։ Ծնվել է Եգիպտոսի Դեյրութ քաղաքում։ Կյանքի բերումով եղել է տարբեր պաշտոնների՝ զինվորական, ոստիկան։ Ի վերջո սկսելով զբաղվել բանաստեղծական գործունեությամբ սկզբում որոշում է դառնալ պալատաական երգիչ, սակայն, այս ոլորտում հաջողություն չի ունենում, սկսում է զբաղվել թարգմանչությամբ։ Թարգմանում է Հյուգոյի «Թշվառները», սակայն գիրքը ընդունելություն չի ստանում եգիպտական հասարակության կողմից։ Այնուհետև սկսում է հետաքրքրվել Եգիպտոսի ներքաղաքական տնտեսական կյանքով։ Որոշում է ստեղծագործել հասարակության լայն զանգվածների համար։ Նրա այս շրջանի ստեղծագործություններն արտացոլում են եգիպտացիների վիճակը անգլիական տիրապետության տակ՝ խոսելով Եգիպտոսի չքավոր խավերի անունից։

Ստեղծագործություն խմբագրել

Հաֆիզ Իբրահիմի «Հրաժեշտ լորդ Կրոմերին» բանաստեղծության մեջ նա կոչ է անում եգիպտացիներին հավաքվել և պայքարել անգլիացիների դեմ։ Հետաքրքիր բնույթ ունեն էլեգիաները, որոնք նվիրում էր անվանի հասարակական և գրական գործիչների՝ նպատակ ունենալով մատնանշել նրանց անձնուրացությունը։ Շատ գեղեցիկ է Մուստաֆա Քամիլի մահվան առթիվ գրված էլեգիան։

Հատկանշական է նրա «Սատիհի գիշերները» մակամային ստեղծագործությունը։ Նրա ստեղծագործական կյանքի երկրորդ փուլը սկսվում է 1911 թվականին, երբ նա աշխատանքի է անցնում գրադարանում։ Այս շրջանում նա գրում է մի կասիդա՝ նվիրված եգիպտուհիներին՝ «եգիպտուհիների ցույցը»։ Այստեղ արտացոլվում են 1919 թվականի դեպքերը։ 1922 թվականի անկախությունից հետո Սիդկի փաշայի ռեժիմի տեռորն ու անարդարությունը ստիպում են Հավֆիզին բողոքի ձայնը բարձրացնելով գրել «Սուտ անտարբերություն» կասիդան։ Նրա բանաստեղծությունները գրված էին իսլամական ոգով և ունեին հակաանգլիական բովանդակություն։ Միևնույն ժամանակ նա նշում էր, որ իսլամը չպետք է արգելք հանդիսանա արևելքի զարգացման համար։

Օգտագործված գրականություն խմբագրել

  • Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М., 1968.
  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
  • Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
  • Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992