Հացհամեմ գլխիկավոր

բույսերի տեսակ
Հացհամեմ գլխիկավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Լոբազգիներ
Տեսակ Հացհամեմ գլխիկավոր
Լատիներեն անվանում
Trigonella capitata


Հացհամեմ գլխիկավոր (լատին․՝ Trigonella capitata), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Սնամեջ, ճյուղավորված ցողուններով, 20-50 սմ բարձրությամբ միամյա բույս է։ Տերևիկները երկարավուն են։ Ծաղկաբույլները ծաղկելուց հետո երկարացող են, բայց չնոսրացող։ Պսակը սպիտակ մանուշակագույն է, 4 մմ երկարությամբ։ Ունդերը ձվաձև են, 1 սերմով[1]։

Տարածում խմբագրել

Հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Մխչյան, Խորոնք, Զեյվա գյուղերի շրջակայք)։ Հանդիպում է նաև Ղարաբաղում, Անատոլիայում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-900 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում է հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է միայն մեկ պոպուլյացիա՝ մասնատված արեալով։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման պառնալիքի ենթակա տեսակ։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.