Հացեկաց

գյուղ Տարոն գավառում, Մեծ Հայք

Հացեկաց (Հասիկ[1], Հացիկ[1]), գյուղ պատմական Հայաստանի Տարոն (կամ Տուրուբերան) գավառում։ Այն հայտնի է որպես Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր, որի պատճառով համարվել է սրբավայր, ուր անպակաս էին հայ ուխտավորները։

Առաջին անգամ հիշատակվում է Փավստոս Բուզանդի մոտ 4-րդ դարի կեսերին[2] տեղի ունեցած իրադարձությունների նկարագրության մեջ։ Հացեկացի մասին գրում են նաև Մովսես Խորենացին[3], Կորյունը և Ղազար Փարպեցին՝ որպես անտիկ աշխարհի խոշորագույն գիտնական-լեզվաբաններից մեկի՝ Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր։

1909 թվականին Հացիկում բնակվել է 30 հայ ընտանիք[1]։ Բնակիչները սպանվել են են 1915-1923 թթ.-ին[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան. — Т. 6. — С. 327.
  2. Фавстос Бузанд, кн. III, гл. XIX
  3. Мовсес Хоренаци, кн. III, гл. 47