Հարցազրույց վամպիրի հետ

Հարցազրույց վամպիրի հետ (անգլ.՝ Interview with the Vampire: The Vampire Chronicles), միստիկ դրամա։ Իռլանդացի ռեժիսոր և պրոդյուսեր Նիլ Պատրիկ Ջորդանի իններորդ ֆիլմն է։ Նկարահանված է ամերիակցի գրող Էն Ռայսի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է Լուի դե Պոն դյու Լակը, ով վամպիր է դարձել 1791 թվականին և երկու հարյուր տարի անց որոշել է իր կյանքի պատմությունը պատմել երիտասարդ լրագրողի։

Հարցազրույց վամպիրի հետ
անգլ.՝ Interview with the Vampire: The Vampire Chronicles
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…], ֆենթեզի ֆիլմ[2][3][4][…], ռոմանտիկ ֆիլմ, վամպիրների մասին ֆիլմ, վեպի էկրանավորում և դրամա
Թեմաներանձնային կոնֆլիկտ[5], մահ[5], չարիք[5], վամպիր[5], մարդասիրություն[5], մարդասպանություն[5], բարոյականություն[5] և հավիտենական կյանք[5]
ՀիմքՀարցազրույց վամպիրի հետ
Թվականնոյեմբերի 11, 1994[6] և դեկտեմբերի 1, 1994[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆիլ Ջորդան[1][2][8][…]
ՊրոդյուսերԴևիդ Գեֆեն և Սթիվեն Վուլլի
Սցենարի հեղինակԷն Ռայս
ԴերակատարներԹոմ Քրուզ[1][9][8][…], Բրեդ Փիթ[9][8][10][…], Անտոնիո Բանդերաս[1][9][11], Սթիվեն Ռի[9][8][11], Քրիստիան Սլեյթեր[1][9][11], Քիրստեն Դանստ[9][8][11], Ջորդանո Դոմիցիանա[9], Թենդի Նյուտոն[9][11], Հելեն ՄակՔրորի[9], Ինդրա Օվե[9], Ջոն ՄակՔոնել[9][11], Լոր Մարսակ[9], Ռոջեր Լլոյդ-Փաք[12], Մարչել Յուրեշ[12], Սյուզան Լինչ[12] և Էնդրյու Թիրնան[12]
ՕպերատորՖիլիպ Ռուսելո
ԵրաժշտությունԷլիոթ Գոլդենթալ
ՄոնտաժՄիք Օդսլի
Պատմվածքի վայրՍան Ֆրանցիսկո, Փարիզ[5], Օռլեան շրջան[5] և Լուիզիանա
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Օռլեան շրջան և Pinewood Studios
ԿինոընկերությունThe Geffen Film Company
Տևողություն123 րոպե
Բյուջե60 000 000 $
Շահույթ223 700 000 $[13]
ՀաջորդԱնիծվածների թագուհին

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1994 թվականի նոյեմբերի 11-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ֆիլմը առաջին շաբաթում հավաքել է 36 միլիոն 389 հազար ամերիկյան դոլար։ Ամբողջ աշխարհի վարձույթներից ֆիլմը հավաքել է 223 միլիոն Ամերիկյան դոլար։

Սյուժե խմբագրել

Ծննդաբերության ժամանակ մահանում է 18-րդ դարի երիտասարդ արիստոկրատ Լուի դե Պոն դյու Լակի (Բրեդ Փիթ) կինը։ Ինչպես մորը այնպես էլ երեխային չի հաջողվում փրկել։ Նրանց հետ միասին նաև մահանում է Լուի-ի ապրելու ցանկությունը։ Լուին դիմում է բոլոր հնարավոր միջոցներին մահանալու համար, սակայն կյանքը նրան անակնկալի է բերում։ Նա հանդիպում է Հին Աշխարհից եկած Լեստատ (Թոմ Քրուզ) անունով վապիրի, ով Լուի-ին վերածում է վամպիրի։

Լեստատի հետ միասին նրանք տեղափոխվում են Նոր Օրլեան։ Այստեղ Լուին խմում է մահացու հիվանդ Կլոդիի (Կրիստեն Դնաթս) արյունը, ով նոր էր կորցրել իր մորը։ Լեստատը չցանկանալով որ աղջիկը մահանա նրան նույնպես վերածում է վամպիրի։ Լեստատը հասկանում է, որ սա միակ միջոցն է Լուի-ին իր մոտ պահելու համար։ Վամպիր դառնալուց հետո Կլոդին սկսում է դաժանաբար սպանել մարդկանց։

Դերասանական կազմ խմբագրել

Դերասանը Կերպարը
Բրեդ Փիթ Լուի դե Պոն դյու Լակ
Թոմ Քրուզ Լեստատ դե Լիոնկուր
Անտոնիո Բանդերաս Արման
Քիրստեն Դանստ Կլոդիա
Սթիվեն Ռի Սանտյագո
Կրիստիան Սլեյտեր Դանիել Մոլլոյ
Դոմիցիանա Ջորդանո Մադլեն
Ջոն Մակկոնել պոկեր խաղացող
Ինդրա Օվ մարմնավաճառ
Հելեն Մակկրորի մարմնավաճառ
Բելինա Լոգան բար-ի աղջիկ
Թեդի Նյուտոն Իվետ
Ռոջեր Լոյդ-Պակ դաշնամուրի ուսուցչուհի
Սարա Ստոկբրիջ Էստել

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

Պարգև Կատեգորիա Անուն Արդյունք
Օսկար 1995 թ. Լավագույն դեկորացիա Առաջադրված
Լավագույն երաժշտություն Էլիոտ Գոնդենտալ Առաջադրված
Ոսկե Գլոբուս 1994 թ. Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Կրիստեն Դանթս Առաջադրված
Լավագույն երաժշտություն Էլիոտ Գոնդենտալ Առաջադրված
MTV մրցանակաբաշխություն 1995 թ. Տարվա հայտնություն Կրիստեն Դանթս Հաղթանակ
Ամենացանկալի տղամարդ Բրեդ Փիթ Հաղթանակ
Լավագույն դերասան Բրեդ Փիթ Հաղթանակ
Լավագույն դերասանական կազմ Բրեդ Փիթ և Թոմ Քրուզ Առաջադրված
Ամենացանկալի տղամարդ Թոմ Քրուզ Առաջադրված
Ամենացանկալի տղամարդ Կրիստիան Ստեյլեր Առաջադրված
Լավագույն բացասական կերպար Թոմ Քրուզ Առաջադրված
Լավագույն ֆիլմ Նիլ Ջորդան Առաջադրված
BAFTA 1994 թ. Լավագույն օպերատորական աշխատանք Ֆիլիպ Ռուսելո Հաղթանակ
Լավագույն դիզայներ Ֆերետի Դանթե Հաղթանակ
Լավագույն հագուստների դիզայն Պաուել Սենդի Առաջադրված
Լավագույն դիմահարդարում/վարսահարդարում Սթեն Ուինստոն, Միշեկ Բյորկ, Ժան Արչիբալդ Առաջադրված
Ոսկե Մորի 1995 թ. Ամենավատ դերասանական դուետ Բրեդ Փիթ և Թոմ Քրուզ Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել