Հարրի Հեմլին (անգլ.՝ Harry Robinson Hamlin, հոկտեմբերի 30, 1951(1951-10-30)[1][2], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, հայտնի է դարձել շնորհիվ NBC-ի «Լոս Անջելեսի օրենքը» սերիալում խաղացած դերի, որտեղ նկարահանվել է 1986-1991 թվականներին։ 1987 թվականին «People» ամսագիրը Հեմլինին անվանել է «տարվա ամենասեքսուալ տղամարդ»[3]։

Հարրի Հեմլին
անգլ.՝ Harry Hamlin
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1951(1951-10-30)[1][2] (72 տարեկան)
ԾննդավայրՓասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԵյլի համալսարան և Flintridge Preparatory School?
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և հնչյունավորող
ԱմուսինԼիզա Ռիննա
Կայքharryhamlin.com
 Harry Hamlin Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Հեմլինը մեծ էկրանին առաջնելութել է 1978 թվականին թողարկված «Կինո, կինո» ֆիլմում, որում խաղացած դերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն կինոգործիչ» անվանակարգում[4]։ 1981 թվականին նա առաջատար դեր է խաղացել «Տիտանների ճակատամարտը» կոմերցիոն կինոֆիլմում։ 1988 թվականին Հեմլինն առաջատար դեր է խաղացել «Սիրով զբաղվելով» ֆիլմում՝ Քեյթ Ջեքսոնի և Մայքլ Օնթկինի հետ[3]։ Ֆիլմը կոմերցիոն հաջողություն չի ունեցել, և Հեմլինն այլևս հոլիվուդյան ֆիլմերում դեր չի ստացել[3]։

 
Հեմլինը Լորա Ջոնսոնի հետ 1987 թվականին

Կինոյում կարճատև գործունեությունից հետո՝ 1984 թվականին, Հեմլինը տեղափոխվել է հեռուստատեսություն։ Նա նկարահանվել է «Ինտրիգանկա» և «Տիեզերք» մինիսերիալներում, իսկ հետո՝ հեռուստատեսության համար պատրաստված երկու տասնյակ ֆիլմերում։ 1986 թվականին նա «Լոս Անջելեսի օրենքը» ֆիլմում ստանձնել է փաստաբան Մայքլ Կոզակի դերը։ Այդ դերի արդյունքում նա ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» երեք անվանակարգում՝ հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերի համար[4]։ Սերիալի հաջողության ֆոնին նա «People» ամսագրի վարկածով ճանաչվել է «Ամենասեքսուալ տղամարդ»[3]։ Հեմլինը լքել է սերիալը հինգ եթերաշրջանից հետո՝ 1991 թվականին։ 1999 թվականին նա փորձել է վերադառնալ հեռուստատեսություն «The WB Television Network»-ի «Կինոաստղեր» սիթքոմի գլխավոր հերոսի դերով, սակայն շոուն փակվել է երկու կարճ եթերաշրջանից հետո։

2000-2010-ական թվականներին Հեմլինը երկրորդային դերեր է կատարել «Վերոնիկա Մարս» (UPN, 2004-2006), «Բանակային կանայք» (Lifetime, 2010-2011), «Անամոթներ» (Showtime, 2012-2014) և «Խելացնորներ» (AMC (հեռուստաալիք), 2013-2014)։ Վերջինում խաղացած դերի համար նա 2013 թվականին առաջադրվել է «Էմմի» մրցանակ «Լավագույն հրավիրված դերասան դրամատիկական հեռուստասերիալում» կատեգորիայում[4]։ Համլինը նաև հայտնվել է «Հրեշտակի հպում», «Օրենք և կարգ», «Օրենք և կարգ․ հատուկ կորպուս», «Հարփերի կղզի» և «Երգչախումբ» ֆիլմերում։

Բացի այդ, նա հանդես է եկել «Պարեր աստղերի հետ» ռեալիթի-շոուի երրորդ եթերաշրջանում, իսկ 2012 թվականին իջել է իր կարիերայի հատակը՝ դառնալով չափահասների համար տակդիրների գովազդի դեմքը Լիզա Ռիննայի հետ[5]։

Անձնական կյանք խմբագրել

1979-1983 թվականներին Հեմլինը հարաբերություններ է ունեցել «Տիտանների ճակատամարտը» ֆիլմի գործընկերուհու՝ դերասանուհի Ուրսուլա Անդրեսի հետ, ունեն ընդհանուր որդի[6]։ 1985-1989 թվականներին ամուսնացած է եղել «Ֆելքոն Խաչ» ֆիլմի դերասանուհի Լորա Ջոնսոնի հետ։ Նրանց ամուսնալուծությունը բավականին ակտիվ քննարկվել է դեղին մամուլում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հեմլինն անմիջապես սկսել է հանդիպել «Հանգիստ նավամատույց» ֆիլմի դերասանուհի Նիկոլետ Շերիդանի հետ[7]։ Շերիդանի հետ ամուսնացած է եղել 1991-1993 թվականներին։

1997 թվականին Հեմլինն ամուսնացել է «Մելրոուզ Փլեյս» ֆիլմի դերասանուհի Լիզա Ռինեի հետ։ Նրանք ունեն երկու դուստր[3]։ Նրանք միասին նկարահանվել են «Հարրին սիրում է Լիզային» ռեալիթի-շոուում 2010 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Harry Hamlin - Biography». The Biography Channel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Harry Hamlin Awards». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  5. Ann Oldenburg (2 апреля 2012). «Lisa Rinna, Harry Hamlin join Depend campaign». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  6. David Hutchings (9 апреля 1984). «For Harry Hamlin, Life After Ursula Andress Is a Time to Awake and Sing». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  7. Susan Schindehette (26 марта 1990). «L.A. Law's Harry Hamlin and Wife Laura Johnson Take Their Case to Divorce Court». People. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Հեմլին» հոդվածին։