Հարրի Թաթոսյան
Հարրի Թաթոսյան (անգլ.՝ Harry G. Tatosian, օգոստոսի 15, 1892, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - 1976, ԱՄՆ), ամերիկահայ գյուտարար, որը ստեղծել է պաղպաղակի վաֆլին կոների վերածող մեքենան[1] և սննդի արդյունաբերության համար մի շարք այլ սարքեր։ Old London Foods-ի համահիմնադիր։
Հարրի Թաթոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 15, 1892 |
Ծննդավայր | Խարբերդ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1976 |
Մահվան վայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գյուտարար |
Կենսագրություն
խմբագրելՀարրի Թաթոսյանը ծնվել է Խարբերդից ոչ հեռու 1892 թվականին և Ամերիկա է տեղափոխվել 1909 թվականին[2]։
Գյուտեր
խմբագրել- Մելբայի տոստ (տապակած հացի բարակ կտոր) պատրաստելու մեքենա (արտոնագիր՝ US2349583A)
- Պաղպաղակի կոն ձևավորելու և շարելու մեքենա (US1804039A)
- Պաղպաղակի կոն գլանելու մեքենա (US1576011A)
- Տորթեր պատրաստելու և ձև տալու մեքենա (US2321634A)
- Մելբայի տոստ պատրաստելու եղանակ (US2349582A)
- Տորթ թխելու երկաթե պատրաստվածք (US2029448A)
- Տոստ պատրաստելու սարք (US2514977A)
- Շաքարային կոներ թխելու մեքենա (US1540041A)
- Թխելու երկաթե պատրաստվածք և ստրիպեր (US1936649A)
- Տորթերը տեղափոխելու մեքենա (US2722178A)
- Պաղպաղակի կոն գլանելու մեքենա (երկրորդ արտոնագիր՝ US1440851A)
- Շաքարային կոներ պատրաստելու մեքենա (US2213727A)
- Անվերջանալի ժապավենային ածելիով հաց կտրող սարք (US2569545A)
- Պաղպաղակի մեքենա (US1765464A)
- Հրուշակային կոնի ձևավորում (USD64482S)
- Տորթեր պատրաստելու և ձևավորելու մեքենա (CA413727A)[3]
Պաղպաղակի կոն գլանելու մեքենա
խմբագրելՎաֆլու կոները մինչև 1912 թվականը գլանվել են ձեռքով․ ըստ պատմաբանների պնդման՝ Ֆրեդերիկ Բրուքմանը (անգլ.՝ Frederick Bruckman) հորինել է կոներ գլանելու մեքենան։ 1923 թվականին Հարրի Գ. Թաթոսյանին տրվել է պաղպաղակի կոներ գլանելու մեքենայի ԱՄՆ-ի արտոնագիր, իսկ 1924 թվականին՝ Կառլ Ռ. Թեյլորը (անգլ.՝ Carl R. Taylor) արտոնագիր է ստացել մի մեքենայի համար, որն աշխատում էր վաֆլի թխելու ավտոմատի հետ համատեղ և տաք վաֆլիներից կոներ էր գլորում՝ հընթացս դրանք սառեցնելով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ United States Patent Office, 1923
- ↑ Ararat. Том 18, 1977
- ↑ «Google Patents / Harry Tatosian». patents.google.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
Գրականություն
խմբագրել- United States. Patent Office Official Gazette of the United States Patent Office. — 1944. — С. 628.
- United States Patent Office / Ice-cream-cone-rolling machine (англ.). — 1923. — 2 January.
- Armenian General Benevolent Union of America Ararat. Том 18. — 1977. — С. 116.
- JAMES NAZER THE FIRST GENOCIDE of the 20th CENTURY. — N. Y.: T & T PUBLISHING, 1968. — С. 50.