Հարրի Դավիդյան
Հարրի Դավիդյան (օգոստոսի 11, 1952, Կոնստանցա, Constanța Region, Ռումինիա), ռումինահայ երաժիշտ, ջազմեն-դաշնակահար[1][2][3]։
Հարրի Դավիդյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 11, 1952 (70 տարեկան) Կոնստանցա, Constanța Region, Ռումինիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ջազ, Ֆրի ջազ, բլյուզ, ethno jazz? և avant-garde jazz? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, ջազ երաժիշտ և երգիչ |
Գործիքներ | դաշնամուր, վոկալ և Ֆլեյտա |
Կրթություն | Բուխարեստի ազգային երաժշտական համալսարան (1979) |
Կայք | harrytavitian.ro |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Հարրի Դավիդյանը ծնվել է 1952 թվականի օգոստոսի 11-ին Ռումինիայի Կոնստանցա քաղաքում[4]։ 6 տարեկան հասակում հաճախել է դաշնամուրի իր առաջին դասերին[5]։ Ավարտել է Բուխարեստի Երաժշտական պետական ակադեմիայի դաշնամուրային բաժինը[6]։ 1978 թվականին հիմնադրել է ջազ ակումբ, ինչի շնորհիվ էլ հայտնի է դարձել։
Ռումինական «Օրիենտ Էքսպրես» յոթնյակի և Սևծովյան նվագախմբի հետ ռումինահայ երաժիշտն ունեցել է համագործակցություն, ինչպես նաև ելութներ է ունեցել Ալեքսանդր Բալանեսկու, Ջոն Ռադականու, Հաննո Հոֆերի, Իվո Պապասովի և այլ հայտնի ջազ երաժիշտների հետ։ Առավել հաճախ Դավիդյանը հանդես է եկել ռումինացի դաշնակահար Կորնելիու Սթրոյի հետ։
Բացի դաշնամուր նվագելուց Հարրի Դավիդյանը համերգների ժամանակ երգեր է կատարել։ Ռումինիայում, Ռուսաստանում, Լիտվայում, Հայաստանում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում և երկրներում տեղի ունեցած միջազգային ջազ-փառատոներին իր մասնակությունն է ունեցել Հարրի Դավիդյանը։
ՁայնասկավառակներԽմբագրել
- «Open End», 1984 թվական, Շտուտգարտ
- «Horizons», 1985 թվական, Լոնդոն
- «Transylvanian Suite», 1986 թվական, Լոնդոն
- «East-West Creativ Combinations», 1988 թվական Բուխարեստ
- «The Creation», 1991 թվական, Բուխարեստ
- «There's Always a Hope», 1993 թվական, Սոֆիա
- «Black Sea Orchestra», 1998 թվական, Աթենք
- «Axis Mundi» 1999 թվական, Բուխարեստ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ովքե՞ր են հայտնի հայերից ծնվել այս օրը»։ yerkirmedia.am։ Վերցված է 2021-08-11
- ↑ «Celebrations dedicated to Day of Gerla (formerly Armenopolis) in Romania»։ Hayern Aysor (en-GB)։ 2014-07-07։ Վերցված է 2021-08-11
- ↑ «Events dedicated to the 25th anniversary of Armenia’s Independence held in large cities of Romania»։ Hayern Aysor (en-GB)։ 2016-09-28։ Վերցված է 2021-08-11
- ↑ «AV Production - Հարրի Դավիդյան»։ avproduction.am։ Վերցված է 2021-08-11
- ↑ «Ռումինական օրաթերթն անդրադարձել է հայազգի ջազմենին»։ old.yerkirmedia.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-11-ին։ Վերցված է 2021-08-11
- ↑ «Давидян Гарри — Энциклопедия фонда «Хайазг»»։ ru.hayazg.info։ Վերցված է 2021-08-11
Արտաքին հղումներԽմբագրել
- Ռումինական «Ադեվարուլ» օրաթերթը երեք էջ է նվիրել է Ռումինիայի ամենահետաքրքիր ջազմեն Հարրի Դավիդյանին
- A concert held in Bucharest’s Atheneul Roman philharmonic hall on September 28 has marked the 20th anniversary of Armenia’s independence and the establishment of diplomatic ties with Romania. Archived 2021-08-11 at the Wayback Machine.