Հարսանեկան պար (նկար)
Հարսանեկան պար (հոլ.՝ De bruiloft dans, անգլ.՝ The Wedding Dance), հոլանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագի նկարը (հոլ.՝ Pieter Bruegel de Oude, մոտ 1520/1525-1569)՝ ստեղծված 1566 թվականին։ Պատկանում է Դեթրոյթի գեղարվեստի ինստիտուտին։ Նկարված է յուղաներկով փայտի վրա, չափերը՝ 119.4×157.5 սմ[1]։ Գործածվում է նաև «Հարսանեկան պար բաց օդում» խորագիրը[2]։
Հարսանեկան պար հոլ.՝ De bruiloft dans | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Բրեյգել Ավագ |
տարի | 1566 |
բարձրություն | 119,4 |
լայնություն | 157,5 |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ, փայտ |
գտնվում է | Դեթրոյթի գեղարվեստի ինստիտուտ |
հավաքածու | Դեթրոյթի գեղարվեստի ինստիտուտ |
https://www.wga.hu/html/b/bruegel/pieter_e/10/16dance1.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Wedding Dance by Pieter Bruegel the Elder (Detroit Institute of Arts) Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրել«Հարսանեկան պար» նկարում պատկերված է ուրախությունը, որ տիրում է գյուղական բազմամարդ հարսանիքում։ Նկարում կարելի է հաշվել 125 մարդ[3]։ Նկարն արված է վառ, հակադրական գույներով[2]։
Նկարի մեծ մասում պատկերված են պարողները, որոնց շարքում է հարսը՝ սև զգեստով, ինչը համապատասխանում է այն ժամանակվա սովորույթներին[4]։ Հեռվում՝ ծառերի մեջտեղում, կախված է պաստառ, որին ամրացված է ամուսնական պսակը։ Ձախ կողմից հետին պլանում երևում են երկար փոսեր, որոնք ծառայում են որպես նստարաններ ու սեղաններ հյուրերի համար[2]։
Ինչպես Բրեյգելի այլ նկարներում, «Հարսանեկան պար» նկարում ևս կերպարներից շատերը պատկերված են սատիրական ոճով։ Նկատելի է որոշակի միտում դեպի վուայերիզմը, ինչն արտահայտություն է գտել համբուրվող ու գրկախառնված մարդկանց պատկերներում[2][4]։
Պատկերասրահ
խմբագրել-
Նկարի ձախ ներքևի հատվածը
-
Հարսը (հատված նկարից)
-
Նկարի աջ ներքևի հատվածը
Պատմություն
խմբագրելԵնթադրվում է, որ «Հարսանեկան պար» նկարը, որ ստեղծվել է 1566 թվականին, պատկանում է Բրեյգելի՝ երեք նկարներից բաղկացած շարքին, որի մեջ են մտնում նաև «Գյուղական հարսանիք» (1567 կամ 1568) և «Գյուղական պար» (1569) նկարները[5]։
Նկարը երկար ժամանակ համարվել է կորած, սակայն 1930 թվականին այն գտնվել է Վիլհելմ Վալենտիների մոտ (Wilhelm Valentiner, ԱՄՆ-ում հայտնի է որպես William R. Valentiner՝ Ուիլյամ Վալնտիներ[6]), ով եղել է Դեթրոյթի գեղարվեստի ինստիտուտի՝ այդ ժամանակ արդեն նախկին տնօրենը[7]։ Վալենտիները նկարը թանգարանի համար գնել էր 36 հազար դոլարով (շուրջ 500 հազար դոլար, եթե հաշվենք 2013 թվականի գներով)։ Ներկայում նկարը համարվում է թանգարանի ամենաթանկարժեք ցուցանմուշներից մեկը և գնահատվում է 100 միլիոն դոլար[8]։
Հայտնի են «գրաքննության» դեպքեր՝ կապված պարող գյուղացիների անպարկեշտ պատկերման հետ։ Օրինակ՝ Պիտսֆիլդի (Մասսաչուսեթս նահանգ) ոստիկանությունն արգելել է «Time» ամսագրի՝ 1951 թվականի նոյեմբերի 26-ի հրատարակությունը, որտեղ տպագրված էր «Հարսանեկան պար» նկարը[9]։ Որոշ հրատարակչություններ, որոնք տպագրում են նկարը, նախընտրում են ռետուշել «ավելորդ» մանրամասնությունները[10]։
Դետրոյթ քաղաքի սնանկացման հետ կապված՝ Christie's աճուրդի տունն անցկացրել է քաղաքի սեփականություն համարվող արվեստի նմուշների գնահատում, որի արդյունքները հրապարակվել են 2013 թվականի դեկտեմբերին[11]։ Մասնավորապես Բրեյգելի «Հարսանեկան պար» նկարը գնահատվել է 100-200 միլիոն դոլար[12]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The Wedding Dance, 1565, Pieter Bruegel the Elder (Netherlandish, 1525—1569)». Detroit Institute of Arts. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2011 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 17.11.2013-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Роз-Мари и Райнер Хаген Питер Брейгель Старший — Крестьяне, дураки и демоны. — Кёльн / Москва: Taschen / Арт-Родник, 2002. — С. 74—77. — 95 с. — ISBN 3-8228-7150-8
- ↑ Wolfgang Stechow Pieter Bruegel the Elder. — Thames & Hudson, 1970. — 161 с.
- ↑ 4,0 4,1 Rebecca Mazzei (8 февраля 2006). «Anatomy of an artwork — Virtues and vices of peasants who know how to party». Metro Times — www2.metrotimes.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2006 թ․ մարտի 18-ին. Վերցված է 18.11.2013-ին.
- ↑ Robert L. Bonn Painting Life: The Art of Pieter Bruegel, the Elder. — Кёльн / Москва: Robert Bonn, 2006. — С. 41—43. — 173 с. — ISBN 978-1-88409-212-1
- ↑ «Valentiner, W[ilhelm] R[heinhold Otto] (known as "William" in the United States)». www.dictionaryofarthistorians.org. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 25.12.2013-ին.
- ↑ Julia Plummer Henshaw 100 masterworks from the Detroit Institute of Arts. — Detroit: Hudson Hills Press, 2008. — С. 100. — 237 с.
- ↑ «The Story Of The DIA: 128 Years Of Fortune And Crisis» (HTML). www.deadlinedetroit.com. 8 сентября 2013. Վերցված է 18.11.2013-ին.
- ↑ John E. Semonche Censoring Sex: A Historical Journey Through American Media. — Lanham: Rowman & Littlefield, 2007. — С. 71. — 301 с. — ISBN 9-780-7-42551-329
- ↑ «Framed Print: The Wedding Dance». www.classicpix.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 23.12.2013-ին.
- ↑ «Christie's delivers a preliminary report on its valuation of the City of Detroit purchases in the DIA» (HTML). www.codart.nl. 5 декабря 2013. Վերցված է 18.12.2013-ին.
- ↑ Corey Williams (19 декабря 2013). «Detroit-owned Bruegel painting valued up to $200M; Van Gogh self-portrait $150M» (HTML). CTV News — www.ctvnews.ca. Վերցված է 20.12.2013-ին.