Հարություն Մարտիկյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիկյան (այլ կիրառումներ)
Հարություն Զաքարի Մարտիկյան (կեղծանունը՝ «Արթուր») (հոկտեմբերի 30, 1899, Ծովք (Խարբերդի վիլայեթում) - հունիսի 20, 1981, Երևան), ֆրանսահայ կոմունիստ հասարակական գործիչ, Ֆրանսիայի կոմկուսի (ՖԿԿ) անդամ (1924)։
Հարություն Մարտիկյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1899 |
Մահացել է | մայիսի 20, 1981 (81 տարեկան) |
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1923 թվականին բնակություն է հաստատել Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Գործուն մասնակցություն է ունեցել Ֆրանսիայի կոմկուսի հայկական սեկցիայի հիմնադրմանը։ Եղել է ՀՕԿ-ի Մարսելի մասնաճյուղի հիմնադիրներից, վարել է քարտուղարի պաշտոնը։ Հրապարակային ելույթներով և ֆրանսահայ մամուլի էջերում գաղափարական անհաշտ պայքար է մղել դաշնակցության դեմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939-1945) ՖԿԿ Կենտկոմի ցուցումով Ֆրանսիայի հարավում կազմակերպել է հայ ազատ հրաձիգների ու պարտիզանների մարտական խմբեր և ղեկավարել նրանց գործողությունները։ 1943 թվականի նոյեմբերին Գրենոբլի հակաֆաշիստական ցույցին մասնակցելու համար ձերբակալվել է և մինչև 1945 թվականի մայիսը արգելափակվել նախ Կոմպիենի, ապա Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներում։ 1948 թվականից ապրել է Երևանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 344)։ ![]() |