Հարություն Հովհաննիսյան (նկարիչ)

հայ նկարիչ

Հարություն Սեդրակի Հովհաննիսյան (դեկտեմբերի 22, 1922(1922-12-22) - նոյեմբերի 7, 1998(1998-11-07), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։

Հարություն Հովհաննիսյան
Ի ծնեՀարություն Սեդրակի Հովհաննիսյան
Ծնվել է1922 դեկտեմբերի 22
ԾննդավայրՄեծ Շահրիար, Արմավիրի մարզ
Վախճանվել էնոյեմբերի 7, 1998(1998-11-07) (տարիքը 75)
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1946) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1953)
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Արմավիրի մարզի Մեծ Շահրիար գյուղում (այժմ՝ գյուղ Նալբանդյան)։ 1946 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1953 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծագործել է գրաֆիկայի բնագավառում։ 1960-1998 թվականներին դասավանդել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, 1984-1991 թվականներին՝ ամբիոնի վարիչ։ Առանձնանում է «Հայկական ճարտարապետական հուշարձաններ» գրաֆիկ շարքը («Գեղարդ», 1975 թվական, «Կեչառիս», 1980 թվական, «Հաղպատ», 1988 թվական, «Սաղմոսավանք» 1989 թվական, «Հաղարծին» 1990 թվական, «Կարմրավոր», 1991 թվական)։ «Զանգեզուր» և «Երգ Սևանի մասին» նկարաշարերում («Անձրևից առաջ»[1], «Լերկ լեռներ», 1976 թվական, «Տաթև», 1981 թվական, «Սևանի կղզում», 1990 թվական, «Լեռների գրկում», 1997 թվական, բոլորը՝ օֆորտ) վեր է հանված բնության նախասկզբնական մաքրությունն ու վեհությունը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հովհաննիսյան Հարություն Սեդրակի | Անձրևից առաջ («Երգեր Սևանի մասին» շարքից) - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել