Հարություն Աստուրյան

հայ պատմաբան

Հարություն Հ. Աստուրյան (1880[1], Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2] - մարտի 28, 1950(1950-03-28)[2], Կորդովա, Արգենտինա[2]), հայ պատմաբան։

Հարություն Աստուրյան
Ծնվել է1880[1]
Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2]
Մահացել էմարտի 28, 1950(1950-03-28)[2]
Կորդովա, Արգենտինա[2]
Բնակության վայր(եր)Կորդովա[2]
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և դասախոս
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[2]
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն

խմբագրել

Հարություն Աստուրյանը ծնվել Է Մարաշում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել Վենետիկի Սուրբ Ղազար վանքի դպրոցում։ Այնուհետև ուսանել է Մյունխենի (Գերմանիա) համալսարանում, որն ավարտելուց հետո, իբրև պատմագիտության դոկտոր, վերադարձել է Վենետիկ։ 1922 թվականից բնակություն է հաստատել նախ Արգենտինայի Բուենոս Այրես, ապա Կորդովա քաղաքում, որտեղ 1924 թվականից եղել է լատիներենի և ֆրանսերենի դասախոս հայտնի «Մոնսերատ» ավագ դպրոցում։

Հարություն Աստուրյանը հիմնականում զբաղվել է հին և միջնադարյան Հայաստանի պատմության հարցերով։ 1912 թվականին լույս է ընծայել Արտաշեսյան և Արշակունյաց դարաշրջանում հայ-հռոմեական հարաբերությունների մասին մենագրություն, որն առաջինն է եղել իր տեսակի մեջ և որտեղ քննաբար օգտագործել Է հայկական և օտար սկզբնաղբյուրները։ «Պատմութիւն Հայոց» (1947) աշխատության մեջ ամփոփ ձևով շարադրել է Հայաստանի քաղաքական պատմությունը՝ հնագույն շրջանից մինչև նորագույն ժամանակները։ Մահացել է մարտի 28-ին, Կորդովայում։

  • Քաղաքական վերաբերութիւններ ընդմէջ Հայաստանի եւ Հռովմայ, Վենետիկ, 1912։ Նոյնը նաեւ գերմաներեն։
  • Պատմութիւն Հայոց, Բուենոս Այրես, 1947 (երկրորդ տպագրություն՝ Բեյրութ, 1960։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Աստուրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 595