Հարություն Այվազյան

քաղաքական գործիչ

Հարություն Գաբրիելի Այվազյան (ռուս.՝ Артемий Гаврилович Айвазов, 1873 - անհայտ), հայ բժիշկ, Ռուսական կայսրության Պետդումայի 1-ին գումարման պատգամավոր, Կադետների խմբակցության անդամ։

Հարություն Այվազյան
Պետդումայի 1-ին գումարման պատգամավոր Թիֆլիսի նահանգից
ապրիլի 10, 1906 - հուլիսի 22, 1906
 
Կուսակցություն՝ Կադետներ
Կրթություն՝ Imperial Univervisty of Kharkov medical faculty?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր 1873
Վախճանի օր անհայտ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն

Կենսագրություն

խմբագրել

Ծագումով հայ է, դավանանքով՝ հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Թիֆլիսի 3-րդ գիմնազիայում։ 1900 թվականին Այվազյանն ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Եղել է Ելիզավետինսկի կլինիկական հիվանդանոցի էքտեռն-բժիշկ։ Հետագայում, որպես հանրային բժիշկ է աշխատել Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Ագուլիս գյուղում։ Այնուհետև, եղել է Ախալցխայի քաղաքային հիվանդանոցի ղեկավարը։ Սահմանադիր դեմոկրատական կուսակցության անդամ։

1906 թվականի մայիսի 27-ին Այվազյանը Թիֆլիսի նահանգային ընտրական ժողովի ընտրողների կողմից ընտրվել է Պետդումայի առաջին գումարման պատգամավոր։ Դումայում նա միացել է կադետների խմբակցությանը։ 1-ին գումարման Դումայի լուծարումից հետո նա ստորագրել է «Վիբորգի բողոքը», որի համար դատապարտվել է երեք ամսվա ազատազրկման և զրկվել ձայնի իրավունքից։ 1907 թվականի դեկտեմբերի 12-18-ը սույն գործով գլխավոր դատավարությանը ներկա չի եղել, քանի որ հիվանդ էր[1]։

Այվազյանի հետագա կենսագրությունը հայտնի չէ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Выборгский процесс. Иллюстрированное издание. — СПб.: Типогр. т-ва «Общественная польз», 1908. — С. 2.

Աղբյուրներ

խմբագրել
  1. Государственная дума Российской империи, 1906—1917 : Энциклопедия. — Москва : Российская политическая энциклопедия, 2008. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine С. 10. ISBN 978-5-8243-1031-3.
  2. Боиович М. М. Члены Государственной думы (Портреты и биографии). Первый созыв. М, 1906 С. 470.
  3. Первая Государственная Дума. Алфавитный список и подробные биографии и характеристики членов Государственной Думы. — М.: Тип. Товарищества И. Д. Сытина, 1906. — 175 с.
  4. Государственная Дума первого призыва. Портреты, краткие биографии и характеристики депутатов. — Москва: «Возрождение», 1906.