Բացել գլխավոր ցանկը

Արայիկ Հարությունյան

հայ քաղաքական գործիչ
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արայիկ Հարությունյան (այլ կիրառումներ)

Արայիկ Էդուարդի Հարությունյան (սեպտեմբերի 2, 1979(1979-09-02)), հայ արաբագետ, կուսակցական-քաղաքական գործիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ[1], ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար[2][3][4][5][6][7]:

Արայիկ Հարությունյան
Arayik Harutyunyan (2).jpg
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ արաբագետ և քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր սեպտեմբերի 2, 1979(1979-09-02) (40 տարեկան)
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան

ԿրթությունԽմբագրել

Արայիկ Հարությունյանը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանում[8]: 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան[9]։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցինրի համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին - 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է:

2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է[10]:

2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար:

2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։

2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր:

2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։

2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է[11]:

Քաղաքական գործունեությունԽմբագրել

2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում[փա՞ստ]։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ[12]:

2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ[13]:

2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ[14][15]:

2018 թվականին մասնակցել է Թավշյա հեղափոխությանը[16]:

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[17][18][19][20][21][22]:

Գործունեությունը ՀՀ կառավարությունումԽմբագրել

2018 թվականի մայիսի 11-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է կրթության և գիտության նախարար։

2019 թվականի հունվարի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար։

2019 թվականի հունիսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  2. Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
  3. Արայիկ Հարությունյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար
  4. Արայիկ Հարությոնյանը` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
  5. Արայիկ Հարությունյանը` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
  6. Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
  7. Արայիկ Հարությունյան. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
  8. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կենսագրությունը
  9. «Արայիկ Հարությունյան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչություն» 
  10. Արայիկ Էդուարդի Հարությունյան
  11. 2014 թ. ԹԻՀԿ ընդհանուր ժողովն ընտրել է նոր Խորհուրդ և նոր անդամներ
  12. Արայիկ Հարությունյան
  13. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նախագահ է ընտրել
  14. «Ելք»-ն ամեն ինչ անելու է քաղաքացու տված ձայնը պահելու համար:
  15. «Ելք» Դաշինք:
  16. Անհրաժեշտ է պահպանել երկու կարևոր կանոն. Արայիկ Հարությունյան
  17. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․
  18. Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  19. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
  20. ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
  21. Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․
  22. ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը