Հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա (2023)

Հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա (2023), զինված հարձակում Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան վրա 2023 թվականի հունվարի 27-ի առավոտյան 08։30-ին, որի արդյունքում սպանվել է դեսպանատան պահպանության համար պատասխանատու ադրբեջանական ուժային կառույցների աշխատակիցը։ Հարձակման հետևանքով դեսպանատան անվտանգության ևս երկու պատասխանատու վիրավորվել են[1][2]։ Պաշտոնական Բաքուն հարձակումը որակել է որպես ահաբեկչություն։

Հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա
Տեսակզանգվածային կրակոցներ
Երկիր Իրան
Գրոհի վայրԹեհրան
ՏեղադրանքԻրանում Ադրբեջանի դեսպանատուն
Գրոհի նպատակԻրանում Ադրբեջանի դեսպանատուն
Տարեթիվհունվարի 27, 2023
ԶենքԱԿ-47 և Kalashnikov rifle?
Զոհվածներ1 մարդ
Վիրավորներ2
Ահաբեկիչների քանակ1
 Attack on the Azerbaijani embassy in Tehran Վիքիպահեստում

Իրադարձություն խմբագրել

2023 թվականի հունվարի 27-ին, տեղական ժամանակով ժամը 08:30-ի սահմաններում, AK-47 Կալաշնիկով ինքնաձիգով զինված տղամարդը հարձակվել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակվողը, ճեղքելով պահակակետը, սպանել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ռիզվան օղլու Ասկերովին, իսկ հարձակումը կանխելիս վիրավորվել են ևս երկու պահակներ[3]։ Դեսպանատան աշխատակիցներին հաջողվել է զինաթափել հանցագործին[4][5][6]. վիրավորների վիճակը գնահատվում է բավարար[3][7]։

Սոցցանցերում տարածվել են դեսպանատան անվտանգության տեսախցիկներով նկարհանված հարձակման տեսագրությունները[8]։ Տեսախցիկներից մեկի կադրերից երևում է, որ երկու տղամարդկանց դեսպանատան շենք մտնելուց անմիջապես հետո մի մեքենա մոտենում է դեսպանատան շենքին և հարվածում դրա դիմաց կայանած մեքենային։ Վարորդն անմիջապես իջնում է մեքենայից և արագ շարժվում դեպի դեսպանատան շենք։ Նրա ձեռքում երևում է ավտոմատ։

Մեկ այլ տեսախցիկի կադրերում երևում է, թե ինչպես է զինյալը, կրակ բացելով, մտնում սենյակ, և երեք տղամարդ մտնում են մեկ այլ սենյակ։ Ավելի ուշ սպիտակ վերնաշապիկով տղամարդը վերադառնում է և փորձում կրակողի ձեռքից վերցնել զենքը[9]։

Հետաքննություն խմբագրել

Թեհրանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ Սարդար Հոսեյն Ռահիմին հայտնել է, որ ոստիկանությունը գործողություն է սկսել և ձերբակալել հարձակվողին, նրա հարցաքննությունը շարունակվում է[4]։ Շուտով պարզվել է հարձակվողի ինքնությունը, որը Իրանի քաղաքացի 50-ամյա Յասին Հուսեյնզադեն է[10]։ Նախնական տվյալներով՝ հարձակվողը «Pride» մակնիշի ավտոմեքենայով երկու անչափահաս երեխաների՝ 14-ամյա աղջկա և 7-ամյա տղայի հետ հասել է դեսպանատան շենք[10]։ Քննության նախնական վարկածով՝ նրա շարժառիթը եղել է «անձնական և ընտանեկան խնդիրները»[11]։ Ավելի ուշ Ռահիմին պետական Press TV-ին հայտնել է, որ հարձակվողի կինը, որն ըստ տեղեկությունների, Ադրբեջանի քաղաքացի է, «ինը ամիս է, ինչ պահվում է դեսպանատանը»[12]։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունում (ՊԱԾ) քրեական գործ է հարուցվել 12.2, 120.2.1, 12.2, 120.2.4, 12.2, 120.2.11, 12.2, 29, 120.2.7, 12.3, 214.2.1, 12.3, 214.2.3 հոդվածներով և Ադրբեջանի քրեական օրենսգրքի 12.2, 228.2.1 հոդվածններով։ Քննչական միջոցառումներ են սկսվել։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը դիմել է Իրանի համապատասխան կառույցներին՝ հետաքննության հետ կապված անհրաժեշտ հարցերը լուծելու համար[4]։

Արձագանք խմբագրել

  •   - «Ես խստորեն դատապարտում եմ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակից։»,- Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
  •   - «Մոսկվան, ցնցված է Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, ցավակցություն և զորակցություն է հայտնում իր գործընկերներին»,- Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովա[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արմենիա, Sputnik (20230127T1037+0400). «Թեհրանում հարձակվել են Ադրբեջանի դեսպանատան վրա. կա զոհ». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  2. Məmmədov, www mrsadiq info | Sadiq; Məmmədov, www mrsadiq info | Sadiq (2023 թ․ հունվարի 27). «Armed attack on Azerbaijan's embassy in Iran leaves one dead». News.az (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  3. 3,0 3,1 «Один человек погиб при нападении на посольство Азербайджана в Иране». РБК. 27 января 2023. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  4. 4,0 4,1 4,2 Ялчин Алиев (27 января 2023). «По факту нападения на посольство Азербайджана в Иране возбуждено уголовное дело». 1news.az. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  5. «Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման արդյուքում կա զոհ». A1Plus. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  6. «Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում է եղել, կա զոհ և վիրավորներ․ Ադրբեջանի ԱԳՆ». CIVILNET. 2023 թ․ հունվարի 27. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  7. «Azerbaijani MFA shares information on attack on embassy in Tehran». Trend.Az (անգլերեն). 2023 թ․ հունվարի 27. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  8. «İrandakı səfirliyimizə hücumun anbaan görüntüləri». musavat.com. Yeni Müsavat. 27 yanvar 2023. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  9. BBC News Azərbaycanca, 2023
  10. 10,0 10,1 «Установлена личность нападавшего на посольство Азербайджана в Иране». media.az. 27 января 2023. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  11. Aynur Asgarli (27 января 2023). «Посольство Азербайджана в Иране подверглось нападению, есть погибший». aa.com.tr. Anadolu Agency. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  12. BBC News, 2023
  13. Новости, Р. И. А. (20230127T1012). «МИД: Москва шокирована нападением на посольство Азербайджана в Иране». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.