Հարկու (էստ․՝ Harku järv, նաև՝ Հաաբերստի լիճ, Արգո լիճ), լիճ Էստոնիայում` Տալլինի արևմուտքում։ Լիճը տեղակայված է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Հաաբերստի թաղամասում` ծովից 3 կմ հեռավորության վրա։ Միջին խորությունը 1,6 մ է, իսկ առավելագույնը՝ 2,5 մ[1]։

Հարկու լիճ

Հարկու լիճը
Կոորդինատներ
Տեղագրություն Տալլին, Էստոնիա Էստոնիա
Հայելու բացարձակ բարձրությունը 0,9 մ մ
Ծավալը 453,600 մ³ կմ³
Ամենամեծ խորությունը 2,5 մ
Միջին խորությունը 1,6 մ
Թափվող գետերը Հարկու գետ
Սկիզբ առնող գետերը Տիսկրե գետ

Մեր թվարկությունից առաջ Հարկու լճի ներկայիս տարածքը կազմել է Բալթիկ ծովի մաս։ Հետագայում ցամաքի բարձրացման հետևանքով ծովը հետ է քաշվել ու առաջացել է լիճ։ Լճի ջուրը հարուստ է թթվածնով, լճի հատակի տիղմի շերտի բարձրությունը հասնում է 2-3 մետրի։ Լճում բնակվում են ձկների բազմաթիվ տեսակներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Harku järv» (էստոներեն). EELIS – Estonian Nature Infosystem. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարկու (լիճ)» հոդվածին։