Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարիս շրջան (այլ կիրառումներ)

Հարիս շրջան (անգլ.՝ Harris County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ Ընդհանուր տարածությունը 4.478 կմ² է։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 3 984 349 մարդ[1]։ ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի համաձայն 2015 թվականին բնակչությունը կազմում էր 4 538 028 մարդ։ Շրջկենտրոնն է Հյուստոն (անգլ.՝ Houston) բնակավայրը[2]։

Հարիս շրջան
Harris County

Զինանշան

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնՀյուստոն
Բնակչություն (2015)4,538,028
Խտություն1,007
Տարածք4.478
Հիմնադրված է1836 թ. թ.
Սահմանակցում էԳալվեստոն շրջան, Մոտգոմերի շրջան, Ֆորտ Բենդ շրջան, Բրազորիա շրջան, Չամբերս շրջան, Լիբերթի շրջան և Ուոլեր շրջան
Ժամային գոտիCDT?
Անվանված էJohn Richardson Harris?
co.harris.tx.us(անգլ.)

Պատմություն խմբագրել

Հարիս շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1836 թվականին, վերակազմավորվել 1837 թվականին[3][4]։ Ի սկզբանե շրջանը կոչվում էր Հարիսբերգ։ 1839 թվականի դեկտեմբերին այն վերանվանվել է Հարիս։ Իր նոր անվանումը շրջանը ստացել է այդ տարածքի նորաբնակներից մեկի՝ Ջոն Ռիչարդսոն Հարիսի պատվին։

Աշխարհագրություն խմբագրել

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Հարիս շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 4604 կմ², որից 4478 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 127 կմ²-ն կամ 2,75 %-ը՝ ջրային տարածքները[5]։

Հարևան շրջաններ խմբագրել

Բնակչություն խմբագրել

2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 4 092 459 մարդ[6]։ Բնակչության խտությունը կազմում էր 914,1 մարդ/կմ²։ Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 3 400 578 մարդ[7]։ Առկա էր 1 205 516 տնային տնտեսություն և 834 217 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 759 մարդ/կմ²։ Հաշվվում էր 1 298 130 բնակելի շինություն՝ 290 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 58,73 %, սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ – 18,49 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,45 %, ասիացիներ – 5,14 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0,06 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 14,18 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 2,96 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 32,93 %-ը (անկախ ռասայից)։ Բնակչության 7,2 %-ը գերմանացիներ էին, 6,2 %-ը՝ ամերիկացիներ և 5,3 %-ը՝ անգլիացիներ։ 63,8 %-ը տանը խոսում են անգլերեն, մինչդեռ 28,8 %-ը՝ իսպաներեն և 1,6 %-ը՝ վիետնամերեն։

Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 29,00 % - մինչև 18 տարեկան, 10,3 % - 18-24 տարեկան, 33,4 % - 25-44 տարեկան, 19,8 % - 45-64 տարեկան և 7,4 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 31 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 99,2 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 97,0 տղամարդ։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[8][9]

1950 1960 1970 1980 1990 2000 2010 2015
806,701 1,243,158 1,741,912 2,409,547 2,818,199 3,400,578 4,092,459 4,538,028[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  2. «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. Margaret Swett Henson (2010 թ․ հունիսի 15). «Harris County». Handbook of Texas Online. Texas State Historical Association. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  4. «Harris County». Texas Almanac. Texas State Historical Association. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.
  5. «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  6. «State & County QuickFacts». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. «Տվյալներ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի կայքում» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  9. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  10. «U.S. Decennial Census». United States Census Bureau. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.