Հարիեթ Լեյն (անգլ.՝ Harriet Rebecca Lane Johnston,մայիսի 9, 1830(1830-05-09)[1], Mercersburg, Ֆրանկլին շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] - հուլիսի 3, 1903(1903-07-03)[1], Narragansett, Վաշինգտոն շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), նախագահ Ջեյմս Բյուքանանի[4] եղբոր աղջիկը և ԱՄՆ առաջին տիկին՝ 1857-1861 թվականներին։

Հարիեթ Լեյն
 
Կրթություն՝ Georgetown Visitation Preparatory School?
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 9, 1830(1830-05-09)[1]
Ծննդավայր Mercersburg, Ֆրանկլին շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
Վախճանի օր հուլիսի 3, 1903(1903-07-03)[1] (73 տարեկան)
Վախճանի վայր Narragansett, Վաշինգտոն շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ
Թաղված Գրին Մաունթ գերեզմանոց
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Elliott Toll Lane?[3]
Մայր Jane Buchanan?[3]
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Լեյն ընտանիքը ծագումով Ֆրանկլինի շրջանի Փենսիլվանիա նահանգից էր։ Հարիեթը վաճառական Էլիոտ Տոլ Լեյնի և Ջեյն Էնն Լեյնի դուստրն էր։ 11 տարեկանում նա որբացել է[4]։ Նրա խնամակալությունն անցել է Ջեյմս Բյուքանանին[5]։ Հարիեթը սովորել է Արևմտյան Վիրջինիայի, Չարլստոնի գիշերօթիկ դպրոցում, ապա Վաշինգտոնի Ջորջթաունի կանանց վանքի դպրոցում։

ԱՄՆ առաջին տիկին խմբագրել

1857 թվականին մայրաքաղաքը Սպիտակ տանը դիմավորել է նոր «ժողովրդավարական թագուհուն»[4]։ Նա հայտնի է եղել Բյուքենենի նախագահության ժամանակ. կանայք կրկնօրինակել են նրա սանրվածքն ու հագուստի ոճը, ինչպես նաև աղջիկներին անվանել են նրա անունով։ Սպիտակ տանը գտնվելու ընթացքում հանդես է եկել ռեզերվացիայի բնիկ ամերիկացիների կենսապայմանների բարելավման օգտին։

Հարսանիք խմբագրել

Երիտասարդ տարիներից Լեյնը սիրախաղի մեջ էր բազմաթիվ դենդիների հետ՝ անվանելով նրանց «համակրելի, բայց ահավոր տհաճ»։ Բյուքանանը հաճախ էր զգուշացրել նրան «ամուսնության հարցում հապճեպ որոշումներ կայացնելու» մասին։ 36 տարեկանում, հորեղբոր համաձայնությամբ, Հարիեթը ամուսնացել է Բալթիմորի բանկիր Հենրի Ջոնսթոնի հետ[6]։

Մահ խմբագրել

Հարիեթ Լեյնը մահացել է քաղցկեղից՝ 1903 թվականի հուլիսի 3-ին Ռոդ Այլենդ նահանգի Նարագանսեթ քաղաքում[4]։ Նա թաղված է Մերիլենդի Բալթիմոր քաղաքում գտնվող Գրին Մաունթ գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Caroli B. B. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Harriet_Lane_Johnston
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Harriet Lane (American first lady)» (անգլերեն).
  5. Harriet Lane: Information from Answers.com
  6. «Harriet Lane Biography — Biography.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարիեթ Լեյն» հոդվածին։